Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ  1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը հիփո­թեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզի­կական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համա­պատաս­խա­նեց­նելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2017 թվա­­­­­կանի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հան­րա­պետության հարկային օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով վերանայվել է հիփո­թեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոս­ների գումարների չափով ֆիզի­կական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումար­ների փոխհատուցման համակարգը, մասնավորապես սահմանվել են որոշակի սահ­մանափակումներ նշյալ համակարգից օգտվելու համար:

        Միաժամանակ, նշյալ օրենքով սահմանվել է, որ համակարգից կարող են օգտվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմի­ջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառու­ցա­պա­տո­ղից անհատական բնակելի տուն ձեռք բերող վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­կան անձինք:

Խնդիրը կայանում է նրանում, որ, վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջանում համա­պա­տաս­խան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հան­րա­պետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ  1321-Ն որոշման մեջ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշումը համապատասխանեցնել 2017 թվա­­­­­կանի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հան­րա­պետության հարկային օրենս­գրքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով սահմանված կարգավո­րում­ներին:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հիփո­թեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզի­կական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշումը համապատասխանեցնել 2017 թվա­­­­­կանի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հան­րա­պետության հարկային օրենս­գրքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով սահմանված կարգավո­րում­ներին:
  • Քննարկվել է

    12.01.2018 - 01.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8302

Տպել