Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշ­ման մեջ նշված օֆշորային գոտի եզրույթը Հայաստանի Հանրապետության հար­կա­յին օրենսգրքով ամրագրված նոր եզրույթին համապատասխանեցնելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2017 թվա­­­­­կանի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հան­րա­պետության հարկային օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով վերանայվել է հարկ­­ման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույ­քաչափեր կամ ազատական համա­կարգեր ունեցող երկրները բնութագրելու նպա­տա­կով կիրառվող օֆշորային գոտի եզրույթը:

Խնդիրը կայանում է նրանում, որ, վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջանում նաև համա­պա­տաս­խան փոփոխություններ կատարել նաև «Հայաստանի Հան­րա­պետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշ­ման մեջ: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրամիության կողմից «ոչ խելամիտ» հարկման դրույ­քաչափեր կամ ազատական համա­կարգեր ունեցող երկրներ են սկսել դիտարկվել նաև Արևելյան ամերիկյան Սամոան, Թունիսը, Հարավային Կորեան, Մոնղոլիան, Նամիբիան և Տրինիդադ և Տոբագոն, անհրաժեշտություն է առաջացել այդ երկրները նույնպես դիտարկել որպես ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույ­քաչափեր կամ ազատական համա­կարգեր ունեցող երկրներ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշ­ման մեջ նշված օֆշորային գոտի եզրույթը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահ­մա­նված` հարկ­­ման տեսանկյունից ՀՀ հարկային համա­­կարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համա­կար­գեր ունեցող երկրների բնութագրման համար օրենսգրքով կիրառվող նոր եզրույթին և ընդլայնել որոշմամբ սահ­ման­ված երկրների աշխարհագրական տարածքների ցանկը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկման հա­տուկ ազա­տա­կան համակարգեր ունե­ցող երկրներն (աշխարհագրական տարածքներն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշ­ման մեջ նշված օֆշորային գոտի եզրույթը համա­պատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահ­մա­նված` հարկ­­ման տեսանկյունից ՀՀ հարկային համա­­կարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազա­տա­կան համա­կար­գեր ունեցող երկրների բնութագրման համար օրենսգրքով կիրառվող նոր եզրույթին և ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների աշխարհագրական տարածքների ցանկը:

 

  • Քննարկվել է

    12.01.2018 - 05.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8616

Տպել