Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի  ... N ... Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ

 ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
  • Որոշման և Որոշման N 1 հավելվածի վերնագրերում «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ» բառերից հետո լրացնել «ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԳՐԱՎՎԵԼԻՍ» բառերով.
  • Որոշման վերնագրում «ԶԲԱՂՎԱԾ» բառից հետո լրացնել «ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ» բառերով.
  • Որոշման նախաբանում «համապատասխան» բառից առաջ լրացնել «, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին» բառերով.
  • Որոշման 1-ին, Որոշման N 1 հավելվածի 3-րդ կետերում և 21-րդ կետի 1-ին նախադասության մեջ «աշխատանքի ընդունվելիս» բառերից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի ներգրավվելիս» բառերով.
  • Որոշման 2-րդ կետում «զբաղված» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի ներգրավված» բառերով.
  • Որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետում «ինչպես նաև» բառերը հանել, իսկ «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կամավոր աշխատանքի ներգրավվող կամ ներգրավված անձինք» բառերով,

բ. 14-րդ կետում «աշխատող» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի ներգրավվող» բառերով, իսկ «աշխատանքի» բառից հետո՝ «կամ կամավոր աշխատանքի» բառերով,

գ. 15-րդ կետում «աշխատանքից» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքից» բառերով,

դ. 18-րդ կետում «աշխատողի» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի ներգրավվող կամ ներգրավված անձի» բառերով, իսկ «աշխատելու» բառից հետո՝ «կամ կամավոր աշխատանք կատարելու» բառերով,

ե. 19-րդ կետում «պահանջների» բառից հետո լրացնել «(բացառությամբ կամավոր աշխատանքի ներգրավվող կամ ներգրավված անձի մասով պահանջների)» բառերով,

զ. 21-րդ կետի 1-ին նախադասության մեջ «1-ին կետում նշված անձանց» և «10-րդ կետերում նշված անձանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում կամավոր աշխատանքի ներգրավվող կամ ներգրավված անձանց)» բառերով,

է. 21-րդ կետի 2-րդ նախադասության մեջ «աշխատանքային գործընթացի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև  կամավոր աշխատանքի ընթացքում» բառերով, իսկ «կատարվող աշխատանքների» բառերից հետո՝ «կամ կամավոր աշխատանքների» բառերով,

ը. 22-րդ կետի «անձինք» բառից հետո լրացնել «(բացառությամբ կամավոր աշխատանքի ներգրավվող կամ ներգրավված անձինք)» բառերով.

  • Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին կետով.

«22.1. Սույն կարգի 21-րդ կետում նշված՝ կամավոր աշխատանքի ներգրավվող կամ ներգրավված անձինք, սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության կամ դրանում նախնական ու պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում չեն կարող կամավոր աշխատանք կատարել՝ մինչև խախտումը սահմանված կարգով վերացնելը:».

  • Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Սույն հավելվածով սահմանված ցանկում նշված կազմակերպություններում կամ աշխատանքներում, եթե «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով թույլատրվում է կատարել կամավոր աշխատանք, ապա «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարող անձինք պարտադիր բժշկական զննության են ենթակա այն կարգով (այդ թվում՝ պարտադիր բժշկական զննության պարբերականությամբ), որը սույն հավելվածով սահմանված ցանկով սահմանված է աշխատողների համար։».

  • Որոշման N 3 հավելվածի 1-ին կետում «այլ կազմակերպություններ աշխատանքի» բառերից, իսկ 11-րդ կետում «աշխատանքի» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

  • Քննարկվել է

    20.11.2023 - 05.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1152

Տպել