Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ  2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ  609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  2010 թվականի հունիսի 22-ի թիվ  609-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է վերը նշված կարգով կարգավորվող հարաբերությունների հստակեցման, իրականացվող վարչարարության կատարելագործման նպատակով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  2010 թվականի հունիսի 22-ի թիվ  609-Ն հրամանով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, հաշվառման և պահպանման հետ կապված հարաբերությունները: Գործող կարգավորումներով նշված հարաբերություններում առկա են ոչ ամբողջական կարգավորումների, որի պատճառով վարչարարություն իրականացնելու տեսանկյունից առաջանում էին խնդիրներ:

3.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հստակեցվում են հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, հաշվառման և պահպանման հետ կապված  մի շարք հարաբերությունները, որոնք հնարավորություն կտան նախարարությանը գործընթացները կազմակերպել ավելի համընդգրկուն կարգովորումներով:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  • Քննարկվել է

    17.11.2023 - 03.12.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1010

Տպել