Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 21:03:57 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 26. Երեւան քաղաքի 2024 թ. բյուջեի նախագծի բյուջետային ուղերձում (այսւոհետ՝ Բյուջետային ուղերձ) ներկայացված են նախատեսվաղ բյուջետային մուտքերի ու ծախսերի մեծություններն ըստ տնտեսագիտական ու գործառնական ասակարգումների: Դրանց զուգահեռ չեն ներկայացված դրանց հարաշարժը բնութագրող տվյալներ, ինչը հնարավորություն կընձեռեր հանրային քննարման ամսնակիցներին տեղեկանալու բյուջետային ծախսերի արդյունավետության, նպատակայնության և փոշիացման մասին: Նույն կերպ Բյուջետային ուղերձին կից փաստաթղղթերում նույնպես բացակայում են համեմատական ցուցանիշները: Իսկ դրանց հրապարակված ձևաչափը (PDF) թույլ չի տալիս ուսումանսիրողներին կատարելու իրենց անձնական վերլուծությունները: Երևան քաղաքի բյուջեի հավելվածները կազմվում են ՀՀ ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի 730-Ն հրամանի համաձայն, որտեղ չկա պահանջ հավելվածային տեսքով ներկայացնելու նախորդ տարիների ցուցանիշները: Ընդ որում, Երևան համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունները հրապարակվում են սահմանված կարգով, որոնցով հնարավոր է իրականացնել յուրաքանչյուր վերլուծություն Երևան քաղաքի բյուջեի վերաբերյալ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 21:03:57 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 27. Բյուջետային ուղերձում և դրան կից ֆայլերում բյուջեի մուտքերը սահմանված են 96,6 մլրդ դրամի չափով: Հատկանշական է, որ նախատեսված եկամուտները նվազել են 2023 թվականի հաստատված նույն ցուցանիշի նկատմամբ 8,449,241.1 հազ. դրամով կամ 8.04%-ով, իսկ ճշտված ցուցանիշի նկատմամբ՝ 22,202,730.9 հազ. դրամով կամ 18.68%-ով: Հետաքրքրիր է, որ տնտեսական երկնիշ աճի պայմաններում Երևան քաղաք բյուջետային եկամուտները նախորդ տարիների համեմատությամբ նվազում են: Ընդ որում, նախատեսված եկամտային հավաքագրումների ընդհանուր նվազման պարագայում ծրագրվել է տեղական վճարների գծով 10,2 մլրդ դրամի հավաքագրում, ինչը 2023 թվականի համեմատությմաբ ավել է 3,9 մլրդդրամով կամ 60.66%-ով: Տեղական վճարների գծով այդպիսի ավելացումը նախատեսված է ի հաշիվ.  Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Երևան քաղաքում աղբահանությունը կազմակերպելու համար տեղական վճարի դրույքաչափերը սահմանելու մասին» N 347-Ն որոշմամբ սահմանված և 2012 թվականից կիրառվող աղբահանության վճարների ավելացումից,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո արդեն իսկ տեղական վճար համարվող ավտոտրանսպորտային միջոցները ավտոկայատեղիում կայանելու համար սահմանված ապօրինի վճարների ավելացումից՝ 1,2 մլրդ դրամի չափով՝ դրանց դրույքաչափերի անհիմն մեծացման հաշվին,  վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից՝ 569,9 մլն ՀՀ դրամի չափով, որից 572.7 մլն դրամը հատկապես ավտոկայանատեղի վճարի չվճարման սահմանված դեպքերում նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառումից: Երևանի քաղաքապետարանի կողմից բյուջետային մուտքերի ավելացման վերոհիշյալ դիրքորոշումը բնութագրում ենք որպես «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» ՀՀ վարչապետի քաղաքական հայատարարության ու խոստումի կատարման մերժում: Դրա փոխարեն Երևանի քաղաքային իշխանությունները պետք է գտնեն բյուջետայն մուտքերը լրացնելու այլ իրավաչափ ու օրինական աղբյուրներ: "Երևան քաղաքի բյուջետային ուղերձում տեղ գտած տեղական վճարների և տուրքերի ֆինանսական ցուցանիշները սահմանվում են համապատասխան իրավական ակտով, որը կրում է նորմատիվ բնույթ և ըստ էության դրանց վերաբերյալ ներկայացվող նախագծերը անցնում են պետաիրավական փորձաքննություն: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքի սեփական եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 7,035,361.8 հազ.դրամով: Տեղական վճարների գծով 2024 թվականի պլանային ցուցանիշների ավելացումը հիմնականում պայմանավորված է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի հավելվածով սահմանված 4.7 և 4.8 կետերով սահմանված «նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու և փոփոխություն կազմելու վճարների հետ: Հայտնում եմ, որ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարի 2024 թվականի պլանային ցուցանիշը 2023 թվականի համեմատ փոփոխության չի ենթարկվել: " Նախագծում փոփոխություն չի կատարվել
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 21:04:40 28. Բյուջետային ուղերձում և դրան կից ֆայլերում բյուջեի դեֆիցիտը (պաասուրդը) նախատեսված է 278,452.7 մլն ՀՀ դրամի չափով, ինչը կազմում է բյուջետայի մուտքերի շուրջ 0.3 տոկոսը: Բյուջեի դեֆիցիտի (պաասուրդի) լրացման նպատակով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում նախատեսվում է վարկի ստացում 648,888.9 հազ. դրամի չափով, ինչի օգտգաործման արդյունավետությունը հիմավորող որևէ փաստագրում չկա ներկայացված նախագծերում: Իսկ ահա բյուջեի դեֆիցիտի (պաասուրդի) լրացման նպատակով ներքին աղբյուրները մեր կարծիքով թերագնահտավծա են: Մասնավորապես մեր կարծիքով իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցությունից, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարական օբյեկտների մասնավորեցումից առաջացող միջոցներից համայնքի բյուջե մասհանումից մուտքերը թերագնահտաված են: Մեր կարծիքով բյուջետային դեֆիիցտի լրացման նպատակով անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել Երևան համայնքի տարածքում ապօրինի կառուցապատում իրականացնող և դրանք թույլատրած անձանց հաշվին բյուջետային մուտքերը լրացնելու ուղղությամբ: "Ըստ բյուջետային համակարգի մասին օրենքի՝ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող միջոցներն են` ա) պետական բյուջեից և օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ստացված վարկերը. բ) տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է կառավարությունը. գ) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները: դ) ֆոնդային բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը: Ուստի Երևան համայնքի տարածքում ապօրինի կառուցապատում իրականացնող և դրանք թույլատրած անձանց հաշվին բյուջետային մուտքերը դեֆիցիտի ծածկման աղբյուր չեն: " Նախագծում փոփոխություն չի կատարվել
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 21:04:40 29. Ողջունելով Ծրագրի Քաղաքացիական պաշտպանությանն աջակցություն և զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպմանն աջակցություն ծրագրերով 2024 թվականի բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը, գտնում ենք, որ այդ խնդրին Երևանի վարչական շրջաններում լուրջ ուշադրություն չի դարձվում: Այսպես, Երևանի քաղաքացիներից շատերը չգիտեն իրենց բնակատեղերին մոտ ապաստարանների հասցեներն, վտանգավոր իրավիճակնեում այդտեղ հասնելու և դրանցից օգտվելու պայմանները: Վարչական շրջաններում չեն տարածվում դրանցից օգտվելու հրապարակային ուղեցուցներ: Ավելին, նախորդ տարիներին իրկանացված սեփականաշնորհման ընթացքում ապօրինաբար սեփականաշնորհվել են շատ բնակելի շենքերի նկուղային տարածքները, որոնք այժմ չեն կարող ծառայել որպես ապաստարաններ այդ բնակելի շենքերի համասեփականատերերի համար՝ փաստորեն նրանց սահմանադրական սեփականւթյան իրավունքը օտարվել է այլ անձանց: Հետևապես կարծում ենք, որ այս ծրագրի շրջանակներում պետք է նախատեսվեն ծախսեր այդ բնակելի շենքերի նկուղային հարկերի ապօրինի սեփականատերերի միջոցներով համապատասխան ապաստարաննների ձևավորումն ու դրանց մուտքի մատչելիությունը տվյալ շենքի համասեփականատերերի համար ապահովելու ուղղությամբ: Այդպիսի շենքերի օրինակներից է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա.Բաբաջանյան փողոցի 93 բազմաբնակարան շենքը, որի նկաւողային և 1-ին հարկերը ապօրինաբար սեփականաշնորհվել են 1992-1993 թվականներին և նրա այժմյան սեփականատերը՝ «ՎՍՍ» ՍՊԸ-ն, այդ տարածքներն օգտագործելով իր բիզնես շահերի համար, անմատչելի է դարձնում դրա տարածքում գտնվող բնակելի շենքի ջրագծերն ու տարածքը, որպեսզի այն անհրաժեշտության դեպքում դարձնենք ապաստարան: "1. Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2000 թվականի «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» N 592 որոշման պաշտպանական կառույցների համակարգը, որն ապաստարանների և թաքստոցների ամբողջություն է, կախված պաշտպանական կառույցների տեղակայման վայրից և նշանակությունից, ապահովում է բնակչության պատսպարումը` ա) ապաստարաններում` Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Կապան քաղաքների կենսագործունեությունն ապահովող և պատերազմի ժամանակ իրենց գործունեությունը շարունակող կազմակերպություններում աշխատողներին և ծառայողներին. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հատուկ կարևորության և քիմիական վտանգավոր օբյեկտների աշխատողներին ու ծառայողներին` անկախ նրանց տեղակայման վայրից. բ) հակաճառագայթային թաքստոցներում` Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետև` ՀԱԷԿ) 30 կիլոմետրանոց գոտում բնակվող բնակչությանը. գ) նկուղային և այլ խորացված տարածքներում, մետրոպոլիտենում, հանքախորշերում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում` մնացած բնակչությանը: Խաղաղ ժամանակ, պաշտպանական կառույցները, համաձայն քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների նորմերի պահանջների, կարող են օգտագործվել տնտեսական նպատակներով, որի ժամանակ պետք է ապահովվի շինությունների և կառուցվածքների պահպանությունն ավերածությունից ու խոնավությունից և պաշտպանական կառույցները պատսպարվողների ընդունման համար ժամանակին պատրաստականության բերումը: Պաշտպանական կառույցների օգտագործումը տնտեսական նպատակով (բացառությամբ մետրոպոլիտենի) թույլատրելի է պաշտպանական կառույցների ծավալի 40 տոկոսի չափով, և ազատման ժամանակը պետք է լինի ոչ ավելի, քան 6 ժամ: 2. Երևան քաղաքապետարանի տարածքային ստորաբաժանումների կողմից Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտերում պարբերաբար փակցվում են բնակչության պատսպարման վայրի և օդային տագնապի ժամանակ վարվելակերպի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ: 3. Բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերը համարվում են շենքի բնակիչների համատեղ սեփականություն, որը կարող է օտարվել շենքի բնակչության մեծամասնության համաձայնության դեպքում: Արտակարգ իրավիճակների ծագման կամ ռազմական դրության ժամանակ պետությունը կարող է տիրապետել օտարված նկուղային հարկերին՝ հետագա փոխհատուցմամբ: արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պաշտպանվածության աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև վարչական շրջանի կողմից կառավարվող հատուկ շինություներում ապաստարանների և թաքստոցների վերաբերյալ ուսումնասիրությունները իրականացվել է ՀՀ Կառավարության 2000թ. Սեպտեմբերի 28-ի «Բնակչության պատսպարման կարգ»-ը հաստատելու մասին №592-որոշման և Երևանի Քաղաքապետի կարգադրությունների համաձայն: Վարչական շրջանի բնակչության պաշտպանության համար նախատեսված պատսպարման վայրերի հասցեների և օդային տագնապի ազդարարման ժամանակ բնակիչների գործողությունների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված շենքերի շքամուտքերում հուշաթերթիկներով իրազեկելու ուղղությամբ աշխատանքները կատարված են: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան 93 լիազոր կառավարման շենքի 1-ին հարկի տարածքները անկախ սեփականության կարգավիճակից օգտագործվելու են բնակչության համար որպես թաքստոց: Այդուհանդերձ սեփականության կարգավիճակը չի կարող հանդիսանա որպես խոչնդոտ բնակչության պաշտպանության համար: Ա. Բաբաջանյան 93 լիազոր կառավարման շենքի նկուղը բնակիչների բաժնային սեփականությունն է և արտակարգ իրավիճակների դեպքում պատրաստ է պատսպարման համար: " Նախագծում փոփոխություն չի կատարվել
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 21:05:14 30. Մեզ համար անհասկանալի են թվում Բյուջեի նախագծով նախատեսված Իրավախախտ շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծառայություն ծրագրի շրջանակներում 15.0 մլն ՀՀ դրամի ծախսը: Հարց է առաջանում, թե ինչու Երևանի քաղաքացիները պետք է վճարեն իրավախախտ անձանց փոխարեն: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից առաջարկված Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 դպրոցի հիմնանորոգման համար: Համայնքների բյուջեների գործառական դասակարգման 04.01 խումբը իրենից ենթադրում է հենց առևտրային հարաբերությունների կարգավորման ոլորտի ծախսեր, որն ըստ էության ևս գտնվում է համայնքի առջև դրված խնդիրների շրջանակում: Հանրակրթական հաստատությունների հիմնանորոգման ծախսերն ու քաղաքականությունը իրականացվում են ՀՀ կառավարության կողմից: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածով սահմանված են Երևան քաղաքի բյուջեի ձևավորման աղբյուրները, որոնցից են ոչ միայն անշարժ գույքի հարկը, փոխադրամիջոցների գույքահարկը, տեղական տուրքերը, վճարները, այլև՝ վարչական իրավախախտումների համար քաղաքապետարանի կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտները: Նախագծում փոփոխություն չի կատարվել
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 21:05:14 31. Նույն կարգով մեզ կրկին անհասկանալի են թվում Ծրագրով նախատեսված Ինքնակամ տեղադրված առևտրի, ծառայությունների մառուցման օբյեկտների ապամոնտաժման, տեղափոխման և պահպանման ծառայություններ ծրագրի շրջանակներում նախատեսնված ծախսը: Կրկին հարց է առաջանում, թե ինչու Երևանի քաղաքացիները պետք է վճարեն իրավախախտ անձանց փոխարեն: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից առաջարկված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 89-99 շենքերի, դրանց տարածքում կառուցված մարզադաշտի և շրջապատող տարածքի վերանորոգման համար: Նշված ծրագիրը միտված է կանոնակարգելու Երևան քաղաքում իրականացվող առևտրային հարաբերությունները: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածով սահմանված են Երևան քաղաքի բյուջեի ձևավորման աղբյուրները, որոնցից են ոչ միայն անշարժ գույքի հարկը, փոխադրամիջոցների գույքահարկը, տեղական տուրքերը, վճարները, այլև՝ վարչական իրավախախտումների համար քաղաքապետարանի կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտները: Նախագծում փոփոխություն չի կատարվել
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 21:05:43 32. Մեզ խիստ խնդրահարույց են թվում Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով նախատեսված ծախսերը՝ այն դեպքում, երբ Երևանի բազմաթիվ բազմահարկ բնակելի շենքերում արդեն փակվել են աղբամուղները և այդտեղ կուտակված և լքված աղբ վաղուց չկա: Ընդ որում, Բյուջեում նախատեսվել են ևս 2 ծախսային ծրագրեր՝ ուղղված աղբահանությանը և սանիտարական մաքրմանը: Դրանցից մեկով նախատեսված է իարականացնել Աղբահանություն և սանիտարական մաքրում ծրագիրը, իսկ եկրորդով՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի պահպանման ծախսեր ծրագրով նախատեսվել է 4,6 մլրդ դրամ հատկացնել Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին: Մեր կարծիքով Բյուջեի նախագծից պետք է հանվի Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ըստ մեզ կրկնվող և ըստ էության կոռուպցիոն ծրագիրը և դրա համար նախատեսված միջոցներն ուղղել առավել կարևոր ծրագրերի իրականացմանը: Այս տողը վերաբերում է միայն շինարարական աղբի տեղափոխման ծառայություններին: Նախագծում փոփոխություն չի կատարվել
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 21:05:43 33. Մեզ անհասկանալի են թվում Ծրագրով նախատեսված Ինքնակամ կառույցների քանդում ծրագրով նախատեսված ծախսը: Հարց է առաջանում, միթե չի կարելի այդ ծախսերն իրականացնել իրավախախտ կառուցապատողների հաշվին: Ինչու նրանց փոխարեն պետք է վճարեն Երևանի պարտաճանաչ հարկատուները: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից վերոհիշյալ կետերում նշված առաջարկությունների իրականացման համար: Հետևապես առաջարկում են այդ ծախսային հոդվածը հանել Բյուջեի նախագծից: Երևանի քաղաքապետարանը քանդման աշխատանքներն իրականացնում է սեփական նախաձեռնությամբ և միջոցներով, որի շրջանակում քաղաքապետի համապատասխան որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձվում են ինքնակամ կառույցն իրականացրած անձից: Նախագծում փոփոխություն չի կատարվել
9 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 21:06:19 34. Երեւան քաղաքի 2024 թ. բյուջեի նախագիծը, ինչպես նախորդ տարիների բյուջեների նախագծերը, կազմված չեն ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: Այս մասին մենք բազմիցս բարձրաձայնել էնք նախկին հանրային քննարկումների ժամանակ: Փաստորեն Երևանի քաղաքապետարանը խուսափում է կատարել բյուջետային գործընթացի կարգավորման, պետական ու համայնքային բյուջեները ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ կազմելու մասին հետևյալ փաստաթղթղերի պահանջները, ինչը էապես դժվարեցնելու է իրականացնել այդ ծրագրերի մոնիթորինգը և գնահատելու դրանց կատարման արդյունքներն ու ներառականությունը.  ՀՀ վարչապետի 2020 թ․ հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 5-Ա որոշումը ,  ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թ. հունիսի 23-ի թիվ 311-Ա հարմանը «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարության շրջանակներում մեթոդական ուղեցույցները հաստատելու մասին»,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված համապատասխան մեթոդական ուղեցույցները ,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «ՀՀ տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները,  և այլ իրավական նորմատիվ ակտեր: Այս առումով հարկ է հաշվի առնել հետևյալ հանգամանքը, որ ըստ մեր կարծիքի.  պետական բյուջեն և համայնքների բյուջեները կազմելով ՀՀ համախմբված բյուջեն, պետք է կազմվեն նույն մեթոդաբանությամբ,  Ծրագրային ձևաչափով բյուջետավորման նպատակն է պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, բյուջետային գործընթացում թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների ապահովումը: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարվա հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք բարձրացված խնդրի մասնագիտական քննարկման անցկացում համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ: Սկզբունքորեն համաձայն ենք ներկայիս ծախսային բյուջեի մոդելից ծրագրային բյուջետավորմանը անցնելու գաղափարին, սակայն հարկ է արձանագրել, որ Երևան համայնքը ունենալով բավականին խոշոր սեփական ծախսի ցուցանիշ և բազմաշերտ կառուցվածք, էապես տարբերվում է ՀՀ մյուս համայնքներից, որտեղ ըստ էության ծախսային մասում տեղ են գտնում պետության կողմից պատվիրակված կամ այլ ֆինանսական գործիքներով հատկացվող ծրագրերը, որոնք արդեն պետական հատվածի կողմից բյուջետավորված են լինում ծրագրային ձևաչափով: Ուստի Երևանի քաղաքապետարանը իհարկե ներկայումս ձեռնարկում է ինտենսիվ քայլեր՝ համագործակցելով նաև ՀՀ ֆինանսների նախարարության հետ, սակայն ելնելով վերը նշվածի տրամաբանությունից ծրագրային բյուջետավորման անցումը կպահանջի որոշակի ժամանակահատված և կլինի փուլային: Միաժամանակ, հարկ եմ համարում նշել, որ Ձեր կողմից ներկայացված ՀՀ վարչապետի 2020 թ․ հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 5-Ա որոշումը է միայն պետական բյուջեի գործընթացը սկսելուն և չի տարածվում համայնքների ինքնուրույն բյուջետային գործընթացը իրականացնելու վրա, իսկ ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թ. հունիսի 23-ի թիվ 311-Ա հարմանով սահմանված մեթոդաբանությունը տարածվում է միայն պետական բյուջեի նախագծման վրա: Ներկայումս ՀՀ համայնքների բյուջեների նախագծման վերաբերյալ գործում է ՀՀ ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի 730-Ն հրամանը, որը նորմավորում է բյուջետային օրինակելի ձևաչափերը և դրանց լրացման մեթոդաբանությունը ՀՀ համայնքներում: Նախագծում փոփոխություն չի կատարվել