Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արտեմ Պետրոսյան 29.11.2023 10:50:20 Հայաստանի Հանրապետության քաղաքացու թալանը օրինականացնելու հերթական փորձ․․․․ ինչպես կասեր դասականը իրո՞գ․․․․ թանկացնելու փոխարեն սահմանեք կենտ ու զույգ համարանիշներով մեքենաների մուտքի օրեր, կենտ օրերով կենտ համարանիշներով մեքենաներ, զույգ օրերով զույգ համարանիշով մեքենաներ, այս դեպքում մեքենաների քանակը առնվազն կրկնակի կնվազի սա կլինի իրական աշխատանք, եթե իհարկե քաղաքի մասին եք մտածում ոչ թե ձեր գրպանների․․․․ Նշված հարցին պատասխան տալու նպատակով գրություն է ուղղվել աշխատակազմի տրասնպորտի վարչությանը, որին ի պատասխան նշվել է, որ «Օրենսադրությամբ նման կետ սահմանված չէ և հնարավոր չէ կիրառել: Առաջարկն ընդունվել է ի գիտություն և կքննարկվի ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ, որից հետո կտրվի համպատասխան ընթացք»: Նախագծում փոփոխություն չի կատարվել
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:32:39 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 37. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2024 թ. տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (https://www.e-draft.am/projects/6476) նախատեսված է.  տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով). Այս կապակցությամբ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ շատ հաճախ այդ համակարգի թերի աշխատանքի պայմաններում ՀՀ քաղաքացիները ընկնում են լուրջ իրավիճակների մեջ, կապված Երևանի քաղաքապետարանի աշխտակազմի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մարմինների, փոստային բաժանմունքների ոչ պատշաճ վարչարարության արդյունքում և որպես հետևանք՝ դատական երակարտև քաշքշուկների մեջ: Հետևապես առաջարկում ենք նախատեսել իրավակարգավորում այն մասին, որ էլեկտրոնային համակարգի խափանումների և/կամ թերությունների արդյունքում ՀՀ քաղաքացիներին անհարկի պատասխանատվության ենթարկելու հետևանքների վերացումն ընկնում է այդ մարմինների վրա,  3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ, 9-րդ և 15-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո: Այս կապակցությամբ հարկ ենք համարում քննարկվող որոշումը իրավաչափ չէ և հակասում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի իրավակարգավորումներին, ըստ որի տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է և ինչը գանձվում է ծառայության մատուցումից հետո միայն: Միաժամանակ համարում ենք, որ համայնքի տարածում գործող այսպես կոչված «կարմիր գծերը» ՀՀ օրենսդրության բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան վճարովի կայանատեղիներ չեն: Ավելին, այդ «կարմիր գծերը» նշված են ճանապարհային երթևեկության 1-ին գծերի վրա, ինչով խոչընդոտում են ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված իրավակարգավորումներին: Հետևապես առաջարկում ենք քննարկվող որոշման նախագիծը համապատասխանեցնել «Տեղական տուրքերի և վճարների մասին», ինչպես նաև՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների իրավակարգավորումներին:  Առաջարկվում է Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարների դրույքաչափերը սահմանել ըստ գոտիների՝ կիրառելով 2023 թվականի համար սահմանված դրույքաչափերի նկատմամբ բարձրացված դրույքաչափեր, ինչն ըստ Երևանի քաղաքապետարանի հիմնավորման, ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափմանը: Փոխարենը նախատեսվում է վերացնել մինչև 2023 թ. ներառյալ գործող դրույքաչափերը, որոնք թեև ապօրինի էին, այդուհանդերձ քիչ թե շատ տանելի էին: Այսպիսի քաղաքականությունը բնութագրում ենք կեղեքիչ, ինչը ոչ միայն չի նպաստելու Երևանի կենտրոնի բեռնաթափմանը, այլ միանշանակորեն նպաստելու է Երևան քաղաքի բյուջեի եկամուտների ապօրինաբար ավելացմանը: Այդ քաղաքականությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը փորձում է իր անգործությունը Երևանի կենտրոնի բեռնաթափման ուղղությամբ թոթափել և դա բարդել ՀՀ քաղաքացների վրա: Այդ քաղաքականության փոխարեն Երևանի կենտրոնի բեռնաթափման նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը պետք է նախատեսեր իրապես վճարովի կայանատեղիներ կառուցելու համար, պետք է խիստ վերահսկողություն սահմաներ Երևան քաղաքում կառուցվող բազմաթիվ շենքերը սեփական կայանատեղիներով կառուցելու, ավտոկայանտեղիների համար դրանց կից ազատ տարածքներ թողնելու քաղաքաշինական նորմերը պահպանելու ուղղությամբ: Վերոհիշյալի կապակցությամբ հարկ ենք համարում մեկ անգամ ևս շել, որ առ այսօր լուծված չէ Երևան քաղաքում վճարովի կայանատեղի անվանվող այսպես կոչված «կարմիր գծերի» համար վճարվող ապօրինի պարտադիր վճարների հիմնախնդիրը: Թեև մեր բազմաթիվ ահազանգերի ու առաջարկությունների հիման վրա դրանց կիրառումը սահմանափակվեց միայն Երևան քաղաքի 2 վարչական շրջանի տարածքով՝ Արաբկիր և կենտրոն, սակայն դա խնդրի լուծում չէ: Բյուջեի նախագծով նախատեսված է, որ այդ նպատակի համար հավաքագրվելու է 1.2 մլրդ դրամ, ինչը կազմում է տեղական վճարների 20.1 տոկոսը: Ընդ որում, անհասկանալի է, թե այդ գումարը ավելացե՞լ է արդյոք 2020, 2021, 2022, 2023 թթ. համեմատությամբ, թե՝ ոչ: Նախատեսված է, որ վարչական իրավախախտումների համար տեղական իրնքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները 2024 թ. կկազմեն 582.9 մլն դրամ կամ տեղական վճարների 9.6 տոկոսը: Իսկ այդ եկամուտների առյուծի բաժինը՝ մոտ 98 տոկոսը, եկամուտների կազմելու են ապօրինի «կարմիր գծերի» նախատեսված իրավախախտումների համար գանձվող ապօրինի տուգանքները: Երևան քաղաքի բյուջեի վերոհիշյալ 2 խումբ եկամուտները կազմում են 1.786 մլրդ դրամ կամ տեղական վճարների մոտ 30.0 տոկոսը կամ էլ երևանի բյուջետային ողջ մուտքերի 1.9 տոկոսը: Հետևապես կարծում ենք, որ ապօրինի «կարմիր գծերի» համար գանձվող գումարների ու դրանց խախտման համար գանձվող ապօրինի տուգանքների վերացումը մեծ վնաս չի լինի Երևան քաղաքի բյուջեի համար: Մանավանդ որ այդ հսկայական գումարների սոսկ մի մասն է՝ 412.8 մլն դրամը կամ էլ ապօրինի կայանտեղիների համար գանձվող գումարների սոսկ 34.1 տոկոսը, օգտագործվում այդ ապօրինի կարգավորման համար ՀՀ կառավարության 01.12.2016 թ. թիվ 1214-Ա և Երևան քաղաքի ավագանու 21.12.2016 թ. թիվ 655-Ա որոշումներով «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծառայությունների մատուցման և Ազատության հրապարակի ստորգետնյա կայանտեղիի պահպանման համար: Ընդ որում, այդ ծախսերի մեջ նախատեսված են նոր լուսանկարահանող սարքերի ձեռք բերում, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ օրենքով սահմանափակվել է այդ ծառայության մատուցումը Երևան քաղաքում ընդամենը 2 վարչական շրջանների տարածքներով: 1) Մարվե՞լ են արդյոք Երեւանի բյուջեի պարտավորությունները «Փարքինգ սերվիս» ՍՊԸ-ին վարկային պարտավորությունների համար, 2) Ա՞նց է կացվել արդյոք անկախ աուդիտ «Փարքինգ սերվիս» ՍՊԸ-ի նախընթաց գործունեության վերաբերյալ եւ պատրաստվե՞լ է արդյոք հանցագործության մասին հաղորդում դատախազությանը, 3) Վերացվելու ե՞ն արդյոք ապօրինի «կարմիր գծերը»: Փաստորեն Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանտեղիին բնորոշ ինժեներական կառույցները մի քանիսն են՝ 4-5-ը եւ դրանց պետք է վերաբերի օրենսդրական կարգավորումները: Այսպես կոչված «կարմիր գծերն» իրենց բնույթով վճարովի կայանտեղի չեն, պարզապես ապօրինաբար զբաղեցրել են երթեւեկելի մասի 1-ին գծերը, ինչի համար էլ գանձվում են ապօրինի տեղական վճարները: Հետևապես առաջարկվում է, որպեսզի խնդիրը կարգավորելու նպատակով ընդունվեն նոր օրինագծեր, որոնք ուղղված կլինեն Երեւան քաղաքապետի ու ավագանու խնդրո առարկա ապօրինի որոշումները չեղյալ համարելուն, 4) Վերացվելու ե՞ն արդյոք ապօրինի «կարմիր գծերում» կայանելու համար իբր իրավախախտումների մասին ապօրինի, հակասահմանադրական որոշումների կայացումն ու ըստ այդմ քաղաքացիներին ապօրինաբար տուգանելու արատավոր գործընթացը, Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագծով «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն չունի վարկային պարտավորություններ: Նախագծում փոփոխություն չի կատարվել
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:32:39 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 38. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2024 թ. տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (https://www.e-draft.am/projects/6476) կապակցությամբ հարկ ենք համարում բարձրացնել նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում վճարովի կայանատեղիի համար գանձվող վարձավճարների դրույքաչափերի հիմնախնդիրը: Այսպես, 1-2 տարի առաջ այդտեղ վճարովի կայանտեղիի դրույքաչափը կազմում էր 300 դրամ, 2023 թ. սկզբում դա բարձրացավ և կազմից 500 դրամ, իսկ ահա 2023 թ. օգոստոս-սեպտեմբերամիսներին դա նորից բարձրացավ և կազմեց 800 դրամ՝ անկանխիկ գործարքների դեպքում և 1000 դրամ՝ ՊՈՍ տերմինալով վճարման համար: Ընդ որում, այդ վճարների դիմաց Երևանի օդանավակայանը պատասխանատվություն չի կրում կայանած ավտոմեքենաներին հասցված գույքային վնասների համար և տեսաձայնագրման նյութերը չի տրամադրում վնաս կրած անձանց՝ իրենց վնասները փոխհատուցելու համար գործողություններ իրականացնելու նպատակով: Փաստորեն օդանավակայանում ոչ մի ծառայություն չի մատուցվում, սակայն դրա դիմաց գանձվում է հսայական ապօրինի վարձավճար: Այս կապակցությամբ Առ այսօր մեզ անհայտ է մնում հարցը, թե այդ վարձավճարները մտնում են վարձակալի բյուջե, թե դրանց կարգավորումը ենթակա է կարգավորման «Տեղական տոււրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներով: Եթե ենթակա է կարգավորման «Տեղական տոււրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներով, ապա որ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության տակ է այդ խնդրի կարգավորումը՝ Երևան քաղաքի, թե Արմավիրի համայնքի: Եվ եթե Երևանի քաղաքի ավագանու կարգավորման խնդիր է բարձրացված հարցը, ապա ինչու շրջանառվող նախագծի մեջ առանձին կետով չի տրվել Երևանի Զվարթնոց օդանավակայանում վճարովի կայանտեղիի վճարի դրույքաչափերին այնպես, ինչպես Երևան քաղաքի «Ազատություն» հրապարակի կայանտեղիինը: Հետևապես առաջարկում ենք լուրջ քնարկման հարց դարձնել Երևանի Զվարթնոց օդանավակայանում վճարովի կայանտեղիի վճարի դրույքաչափերի հարցը և դրա շրջանակներում հավքագրվող գումարները մուտք անել Երևանի բյուջե: Աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության կողմից կատարվում են ուսումնասիրություններ պարզելու Զվարթնոց միջազգային օդանավակայանի կայանատեղիի տարածքի պետական գրանցման իրավունքի տեսակի վերաբերյալ: Նախագծում փոփոխություն չի կատարվել
4 Armen Hakobyan 29.11.2023 22:52:24 Սա հարցի լուծում չի ու չի կարող լինել։ Նախագծի հեղինակը առնվազն չի տիրապետում ոլորտին ու նման աստղաբաշխական վճարը չունի ու չի կարող ունենալ խելամիտ հիմնավորում։ Սա ենթարկվելու է խիստ հակազդման ու մենք կտրականապես դեմ ենք։ Սույն առաջարկը չի պարունակում բովանդակային հիմնավորված փոփոխություն, առաջարկություն, դիտողություն: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
5 Էդգար Ղազարյան 29.11.2023 23:22:52 Առաջարկում եմ նախագիշը հանել շրջանառությունից՝ ոչ հիմնավոր լինելու պատճառով։ Մեր առաջարկությունները մանրամասն կներկայացնենք հանրային լսումների ժամանակ Սույն առաջարկը չի պարունակում բովանդակային հիմնավորված փոփոխություն, առաջարկություն, դիտողություն: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
6 Vardges Hambardzumyan 04.12.2023 15:39:57 Ուսումնասիրելով Թբիլիսիի օրինակը, առաջարկում եմ ի լրումն այլ բացառությունների, ուղևորափոխադրման կազմակերպման լիցենզիա (տաքսի) ունեցող ավտոմոբիլները ազատել ավտոկայանատեղիում կայանելու վճարից, կամ սահմանել անվճար կայանելու տևողությունը 60 րոպե, նախագծով առաջարկվող 15 րոպեի փոխարեն։ Երևանի քաղաքապետի կողմից Երևան քաղաքում տրամադրված է հատուկ կայանատեղեր, որոնք կահավորված են համապատասախան ճանապարհային նշանններով և որոնք ծառայում են բացառապես տաքսիների կայանման համար։ Նման հատկացված տեղերը հիմնականում տեղակայված են Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում: Նշված կայանատեղերն անվճար են։ Նախագծում փոփոխություն չի կատարվել