Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ  ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի՝ Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները։ Երևանի զարգացման 2024 թվականի  ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) առանձին բաժիններով ներկայացված են  Երևանի վարչական շրջանների զարգացման ծրագրերը։

Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները մեկ տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները։

Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի բնութագիր», «Հիմնախնդիրներ» և «2024 թվականին նախատեսվող աշխատանքներ»։

2024 թվականին նախատեսվող աշխատանքներն ու ծրագրերը կազմվել են՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2024-2028թթ. հնգամյա ծրագրի նախագծի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։

Տրանսպորտի ոլորտում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի և միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթաց, հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում, մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, նոր ավտոբուսների կամ էլեկտրաբուսների ձեռք բերում (18 մետր 249 հատ և 8.5 մետր երկարությամբ 171 հատ), նոր տրոլեյբուսների (71 հատ) ձեռք բերում, երթևեկության կազմակերպման թվայնացման ծրագրային համակարգի մշակում և ներդրում, թվով 350 լուսացույցների աշխատանքը կանոնակարգելու համար լուսացույցների նոր համակարգերի ներդրում, կանգառասրահներում ցուցատախտակների տեղադրում: Նախատեսվում է իրականացնել թվով 420 էլեկտրալիցքավորման կայանների կառուցման  և էլեկտրաբուսների լիցքավորման աշխատանքների կազմակերպում:

Կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսվում են իրականացնել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի թվով 600 վերելակների փոխարինում, բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգում, քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացում, Երևան քաղաքի ջրագծերի, կոյուղագծերի և հեղեղատար համակարգերի կառուցում:

Արտաքին լուսավորության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընթացիկ շահագործման, պահպանման և արդիականացման աշխատանքներ, «Երևանի քաղաքային լուսավորություն»  ծրագրի շրջանակում Երևան քաղաքի 28 փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացում:

Բնապահպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել Կենդանաբանական այգու ընդլայնում, «Դալմայի այգիներ» հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի տարածքում համայնքային զբոսայգու հիմնում, Երևանի ջրային տարածքների էկոլոգիական վիճակի բարելավում: Նախատեսվում է ձեռք բերել կանաչ տարածքների և ծառատնկման համար ժամանակակից մեքենա-սարքավորումներ:

Կարևորվում է բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար, մասնավորապես՝ հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը, բնակչության սակավաշարժ խմբերի համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը։ 

Ծրագրի նախագիծը 2023թ. նոյեմբերի 9-ին տրամադրվել է Երևանի քաղաքապետի՝ 2023թ. նոյեմբերի 6-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 7-ի հ. 1881-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ. 3637-Ա որոշմամբ հաստատված խորհրդի անդամներին, որոնք նոյեմբերի 16-ին հրավիրված նիստի ընթացքում կողմ են քվեարկել  (17 կողմ, 0 դեմ) ծրագրի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուն։

  • Քննարկվել է

    20.11.2023 - 05.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

01.12.2023 15:43

Հանրային քննարկումների ընթացքում 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1464

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

25. Ծրագրի «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնի 89-րդ էջում նախատեսված է «Էներգետիկ կառավարման բաժնի ներդնում» միիջոցառումը՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում: Ողջունելով այդ ծրագրերի իրականացումը, մեր աջակցությունն ենք հայտնում այդ բաժնի հիմադրման և ծրագրերի մշակման հետագա գործընթացում, որի ժամանակ կարող ենք ներկայացնել մեր կազմակերպության կողմից էներգախնայողության, էներգարդյունավետության, բնապահպանական և այլ համանման ծրագրեր, որնցից 2-ի մասին մասնակիորեն նշել ենք սույն փաստաթղթղում՝ մեր նախորդիվ առաջարկությունների մեջ:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

24. Ծրագրի «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնի 78-րդ էջում նախատեսված են «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից 2024 թ. իրականացման միջոցառումներ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում: Ողջունելով այդ ծրագրերի իրականացումը մանկապարտեզներում, առաջարկում ենք համանման ծրագրեր նախատեսել նաև Երևան քաղաքի բնակելի շենքերում՝ դրանց սեփականատերերի մասնակցությամբ, ինչը էապես կբարելավվի այդ շենքերի բնակարանների էներգախնայողությունը, կնպաստի դրանց շահագործման տևողության երկարացման, լրջորեն կնպաստի այդ սեփականատերերի կոմունալ-կենցաղային ընթացիկ ծախսերի նվազմանը: Մասնավորապես առաջարկում ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ և այլ դոնորների աջակցությամբ, այդպիսի փորձարարական ծրագրի նախատեսում և իրականացում Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցի 93 շենքում, ինչը գտնվում է Հյուսիս-Հարավ մայրուղու եզրին և օրինակելի կարող է լինել Երևան քաղաքի 40-50 տարի առաջ կառուցված մյուս նմանատիպ շենքների համար:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

23. Ծրագրի «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնի 77-րդ էջում նախատեսված է «Երևան քաղաքում գոյություն ունեցող խարխուլ բնակելի ֆոնդի խնդիրների լուծման և Պատմական թաղամասերի վերակառուցման ուղղությամբ ծրագրային աշխատանքներ «Հին Երևան Պատմաճարտարապետական միջավայր», «Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) վերակառուցում», «Կոնդ թաղամասի վերակենդանացման ծրագիր»» միջոցառումը, ինչը մենք ողջունում ենք: Այս առնչությամբ առաջարկում ենք դիտարկել սույն փաստաթղթղում 33-րդ թաղամասին վերաբերող մեր առաջարկությունները և մեր փորձագետներին մասնակից դարձնել այդ ծրագրերիմշակման ու իրականացման աշխատանքներին՝ մեր առաջարկությունները հիմնավորելու և առաջ մղելու նպատակով:

Տեսնել ավելին