Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

 

                                                                                                                       ՆԱԽԱԳԻԾ                                                                                                                

                                                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                                   2023 թվականի         N        -Ն 

 

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ  9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ` հավելված) 6-րդ կետի 4-րդ ենթակետը՝ «Այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների համար տարածքի նկատմամբ իրավունքի նպատակային նշանակությունը կարող է լինել բնակելի» բառերից հետո լրացնել «,իսկ հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար տարածքի նկատմամբ իրավունքի նպատակային նշանակությունը բնակելի կարող է համարվել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը.» բառերը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.11.2023 - 06.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1088

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ