Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գույք փոխանցելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է «ԹՈՎՄԱՍՅԱՆ բարեգործական հիմնադրամի անունով ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2023 թվականի օգոստոսի 15-ի թիվ 05100010/150823/0082112 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված ընդհանուր 1170 տեղ, 7055 կգ քաշով, 1,269,210 արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը փոխանցելոււ` դրանց կարիքն ունեցող բժշկական կազմակերպություններին անհատույց տրամադրելու նպատակով:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ բժշկական հաստատությունների կարիքների ապահովման համար անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների և սարքերի պահանջարկը, քանի որ մի շարք բժշկական հաստատություններում առկա են վերնշյալ ապրանքների ոչ բավարար քանակներ:

3. Կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գույք փոխանցելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարգավորվում է ԹՈՎՄԱՍՅԱՆ բարեգործական հիմնադրամի անունով ներմուծված և «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2023 թվականի օգոստոսի 15-ի թիվ 05100010/150823/0082112 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված ընդհանուր 1170 տեղ, 7055 կգ քաշով, 1,269,210 մաքսային արժեքով գույքը նախատեսվում է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը, որը սահմանված կարգով անհատույց կտրամադրվի բժշկական հաստատություններին` պացիենտների բուժումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.

Նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ 2022 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:

  • Քննարկվել է

    10.11.2023 - 25.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1929

Տպել