Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-237-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքում (այսուհետ` Օրենք):  Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդումամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարաել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման մեջ:

Նախագծով նախատեսվում է վերանայել և Օրենքին համապատասխանեցնել արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի իրականացման համար տրվող լիցենզիաների շրջանակում լիցենզավորված անձանց` գործունեությունը սկսելու ժամկետը, սահմանվում է ընթացիկ տարվա մինչև վերջին եռամսյակը լիցենզիայով տվյալ տարվա համար հայցված քվոտաները վերանայելու մասով կարգը, ինչպես նաև մի շարք ձևակերպումներ համապատասխանեցվում են Օրենքով սահմանված ձևակերպումներին:

  • Քննարկվել է

    09.11.2023 - 24.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1787

Տպել