Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Նելի Ղարիբյան 20.11.2023 17:10:41 Նախատեսվող փոփոխության համաձայն՝ դպրոցի խորհրդի լիազորություններից հանված է ուսուցչի թափուր տեղի մրցույթի կարգի հաստատումը, մինչդեռ տնօրենի գործառույթներում առկա է հետևյալ կետը << Նախարարության հաստատած՝ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը>>։ Առաջարկում եմ ՝ ուղղել հակասությունը։ Կանոնադրության մեջ՝ տնօրենի գործառույթներում խորհրդի՝ տվյալ գործառույթն ամրագրելով՝ դա խորհրդի լիազորությունների մեջ է մտնում: Եվ նույն որոշման մեջ այն կրկնելու անհրաժեշտություն չկա:
2 Նելի Ղարիբյան 20.11.2023 17:10:41 Առաջարկում եմ դպրոցի տնօրենի լիազորությունների ցանկում՝ <<Համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի՝ անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական աշխատողների, օպերատորի և գործավարի (օգնականի), իր տեղակալի, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (առարկայական մեթոդական միավորումների) ղեկավարների, դասղեկների ընտրությունը>> նախադասության մեջ <<Օպերատոր>> բառը փոխարինել <<Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ>> բառերով։ Ձեր առաջարկն ընդունվել է, շնորհակալություն: