Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայասատանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի մարզի Տաշիր համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Տաշիր համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի
18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի:
Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման գործընթացն օրենքով հանդիսանում է ընդհանուր բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս և իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգով

Հարկ է նշել նաև, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրն այն ռազմավարական հենքն է, որի շրջանակներում ներգրավվում են ֆինանսական օժանդակություններ :

 

 
Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի պրակտիկայում Համայնքի բյուջեի նախագիծը մշակվում է մեկ տարվա կտրվածքով: Համայնքի բյուջեի  ծախսերի կառավարման առումով մեկ տարվա կտրվածքով մշակվող և իրականացվող համայնքի բյուջեն ունի  որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, տարեկան ծրագրերի հիմքում դրվում են կարճաժամկետ կանխատեսումներ, իրականացվող քաղաքականությունների և տարեկան բյուջետային ծախսերի միջև կապը ժամանակային անհամապատասխանության պատճառով հստակ չէ:
Համայնքի բյուջեի ծախսերի քաղաքականությունը հստակ ձևակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել բյուջեի  ծախսերի ծրագրային պահանջները միջնաժամկետ հեռանկարում, որն իր հերթին ենթադրում էտնտեսության ակնկալվող զարգացումների և հասանելի բյուջետային միջոցների ծավալի կանխատեսելիություն:

Միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը Համայնքի ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

 Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ  բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը.

Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար

 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. 

Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է ծախսերի արդյունավետ կառավարում,

ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում, ուղղակի և ելքային արդյունքների ձեռքբերում՝  միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում:

Կհստակեցվի եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն տալով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար:

  • Քննարկվել է

    08.11.2023 - 23.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1702

Տպել