ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5․1-ին ենթակետի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մշակել նոր իրավական ակտ, որտեղ կսհամանվեն վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի և հաստատված պլանի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից եզրակացության տրման հետ կապված հարաբերությունները։
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
«Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման թույլտվության կամ մերժման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կապահովի Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5․1-ին ենթակետի կատարումը այն է՝ Կենդանական և բուսական ծագման սննդամթերքի արտադրող տնտեսավարողները մինչ արտադրական օբյեկտի պետական գրանցումը և սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելը պարտավոր են ունենալ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված եզրակացություն, ինչը կհավաստի, որը վերը նշված տնտեսավարողները ունեն ՎՎՀԿԿ սկզբունքների հիման վրա ներդրված համակարգ և հաստատված պլան։ Եզրակացությունը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի դիմել արտադրական օբյեկտի պետական գրանցման և սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցման համար։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման թույլտվության կամ մերժման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 356-Լ որոշումից։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Ակնկալվող արդյունքը
«Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման թույլտվության կամ մերժման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5․1-ին ենթակետի կատարումն այն է՝ ազգային օրենսդրությամբ կսհամանվեն ՎՎՀԿԿ սկզբունքների հիման ներդրված և հաստատված պլանի հիման վրա եզրակացություն տալու հետ կապված հարաբերությունները, քանի որ համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշմամբ «Արտադրական գործընթացներ իրականացնելիս. (արտադրություն) սննդամթերքի հետ կապված նման արտադրանքի անվտանգության պահանջներին, արտադրողը պետք է մշակի, իրականացնի և պահպանի ընթացակարգեր՝ հիմնված ՎՎՀԿԿ սկզբունքների վրա։ Ներդրված հզոր և արդյունավետ համակարգը գործիք է, որն հնարավորություն է տալիս տնտեսավարողներին կառավարել արտադրանքի որակը, ինչն էլ ուղղված է արտադրական գործընթացները մանրէաբանական, ֆիզիկական, քիմիական և այլ աղտոտման ռիսկերից պաշտպանելու համար։
-
Քննարկվել է
06.11.2023 - 21.11.2023
-
Տեսակ
Կարգ
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2878
Տպել