Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Մկրտիչ Ղահրամանյան 20.10.2023 13:26:37 Ամոթա ամոթ, ինչ՞ ատեստավորում՞
2 Զարուհի Սարգսյան 26.10.2023 22:18:44 Թեև նախագծի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ արդեն իսկ անցկացված ատեստավորումների արդյունքում եղել են մի շարք դեպքեր, երբ զինծառայողն «անբավարար» գնահատական է ստացել համապատասխան գնահատման աստիճաններից միայն մեկից, ինչի պարագայում Նախագծի նախաձեռնողը գտել է, որ արդարացված է զինծառայողին համապատասխան պատրաստության աստիճանի գնահատումը կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումը վերահանձնելու հնարավորության ընձեռումը: Այդուհանդերձ նախագծով սահմանվել է վերահանձման հայտ ներկայացնելու ժամկետ՝ ատեստավորման եզրակացությունը ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետ, որի պարագայում խախտվում է մինչև սույն փոփոխության ուժի մեջ մտնելը ատեստավորում հանձնած և միայն մեկ առարկայից անբավար գնահատական ստացած զինծառայողների ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավունքներ /հոդվածներ՝28, 29, 73/, քանզի ժամկետների առումով վերջիններս փաստացի զրկվում են վերահաձնման հայտ ներկայացնելու հնարավորությունից: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք այս կարգավորմանը տալ հետադարձ ուժ՝ այն տարածելով նաև մինչև սույն փոփոխության կատարումը ատեստավորում հանձնած զինծառայողների վրա:
3 Խաչիկ Նավոյան 28.10.2023 14:03:46 Առաջարկում եմ նույն սկզբունքը կիրառել ատեստավորման որևէ բաղադրիչից գնահատականը բարձրացնել ցանկացող զինծառայողների համար, քանի-որ պատրաստության աստիճանները ստուգելիս թեթևակի վրիպումը կարող է բերել գնահատականի իջեցման, սակայն չարտահայտի զինծառայողի իրական գիտելիքները