Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ  ՀՐԱԶԴԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման  մասին» օրենքի  38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետի՝ համայնքի ղեկավարը  կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, իսկ նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համայնքի ավագանին  հաստատում է համայնքի բյուջեն: Ղեկավարվելով վերոնշյալ իրավանորմերով Հրազդան համայնքի ղեկավարը ավագանու հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագիծը:

     Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին Հրազդան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման  մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի  պահանջներին համապատասխան:

Բյուջեի նախագիծը կազմվել է հիմնվելով խնայողականության, արդյունավետության, հաշվեկշռվածության, թափանցիկության, հավաստիության սկզբունքների վրա:

  Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն  ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է  ֆինանսական տարվա համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային և ծախսային հատվածներում կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին:

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2024 թվականի  բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում (ֆինանսական ճիշտ կառավարում), ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում և  արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում:

 Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն կանխատեսվում է`

          Եկամուտներ գծով` 3 219 479 010 դրամ,

           Ծախսերի գծով` 3 219 479 010 դրամ

  Եկամուտների կանխատեսում.

  Բյուջեի ընդամենը եկամուտներ տողում վարչական բյուջեի մասով ընդամենը նախատեսվել է 2 488 294 950 դրամ գումարով պլան, որի մեջ մտնում են Հրազդան, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ և Ջրառատ բնակավայրերի եկամուտների պլանները: Ֆոնդային բյուջեի ընդամենը եկամուտներ տողում պլանավորված 731 184 060 դրամ պլանային թվի մեջ մտած է պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման  նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) պլանը 132 000 000 դրամի չափով և 599 184 060 դրամի չափով ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի պլանային կանխատեսումը:

Եկամուտների պլանի մեջ սեփական եկամուտները կազմում են 1 562 084 210 դրամ, որը նախորդ տարվա եկամուտներից պակաս է պլանավորվել 664 402 813 դրամով:

 Հարկեր և տուրքեր.

Հարկեր և տուրքեր եկամուտների 2024 թվականի պլանը կազմում է 518 873 100 դրամ գումար, որի մեջ մտնում են հինգ բնակավայրերի հարկերի և տուրքերի պլանային թվերը: Ըստ բնակավայրերի պլանային թվերը կազմվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 208-Ն «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշմամբ հաստատված դրույքաչափերը:

          Համայնքի    բյուջե    մուտքագրվող   տեղական  տուրքերի  պլանը կանխատեսվել  է    45 103 800 դրամի չափով, որից համայնքի տարածքում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության համար կանխատեսվել է 3 000 000 դրամի չափով,քանդման թույլտվության համար 200 000 դրամի չափով,համայնքի տարածքում ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի ,իսկ հանրային սննդի և զվարճանքի  օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և ծխախոտի  արտադրանքի իրացման թույլտվության համար կանխատեսվել է 15 628 000 դրամի չափով:Համայնքի տարածքում հեղուկ վառելիքի ,սեղված բնական  կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և սեղմված բնական կամ նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության տուրքը կանխատեսվել է 4 400 000 դրամ : Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները,բաղնիքները,խաղատները ժամը 24:00–ից հետո աշխատելու թույլտվության համար տուրքը կանխատեսվել է 450 000 դրամի չափով: Գովազդի թույլտվության տուրքը պլանավորվել է 11 960 000 դրամի չափով:  

Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը կանխատեսվում է 17 000 000 դրամի չափով,որից քաղաքացիական կացության ակտեր գրանցելու,դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ,քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ,լրացումներ,ուղղումներ կատարելու և վերականգնման  կապակցությամբ վկայականներ տալու համար կանխատեսվել է 5 000 000 դրամի չափով,նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու,նոտարական կարով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու,նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար եկամուտի պլանը կանխատեսվել է 12 000 000 դրամի չափով:

Պետության  կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ եկամուտի տողում կանխատեսվել է 3 998 000 դրամ՝ ՀՀ Արդարադատության նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Պաշտոնական դրամաշնորհներ.

Պաշտոնական դրամաշնորհներ եկամուտների գծով կանխատեսվող պլանային թիվը կազմում է 1 521 396 800 դրամ, որը իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի պլանային թիվը՝ 1 484 835 000 դրամ, կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների պլանային թիվը՝ 132 000 000 դրամի չափով և պետական  բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների պլանային թիվը՝ 36 561 800 դրամի չափով:

Այլ եկամուտներ տողում պլանների կանխատեսումը կազմում է 448 025 100 դրամ, որն իր մեջ ներառում է հենասյունների վարձակալության վճարը 10 000 000 դրամի չափով, համայնքի սեփականություն համարվող հողամասերի սեփականության իրավունքի վկայագրերի պետական գրանցման վճարը 4 500 000 դրամի չափով,  գույքի վարձակալությունից եկամտի պլանը՝ 44 726 600 դրամի չափով, որն իր մեջ ներառում է համայնքի սեփականություն համարվող հողերի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների և այլ գույքի վարձակալությունից մուտքերի պլանային թիվը: Համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամտի պլանը՝ 159 498 500 դրամի չափով, որն իր մեջ ներառում է Հրազդան համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վճարների պլանները, պետության կողմից տեղական ինքնակառավարման  մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները: Նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վճարները կանխատեսվել է ամսական 6000 դրամի չափով: Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ տողը կանխատեսվում է 90 000 000 դրամի չափով:

Տեղական վճարներ տողի եկամտի պլանը՝ 137 300 000 դրամի չափով, որն իր մեջ ներառում է  աճուրդների մասնակցության պլանը՝ 3 100 000  դրամի  չափով, աղբահանության  վճարը՝   97 000  000 դրամի չափով, ինքնակամ կառուցված շենքերի-շինությունների օրինականացման վճարների եկամուտների պլանները՝ 32 000 000 դրամի չափով, շինարարության ավարտը փաստագրելու համար վճարը՝ 5 200 000 դրամի չափով, մուտքեր տույժերից, տուգանքներից տողի եկամտի պլանը՝ 2 000 000 դրամի չափով:

  1. Ծախսերի կանխատեսում.

Ծախսային մասում պլանավորվել է 3 219 479 010 դրամի ծախս, որից վարչական բյուջեի մասով՝ 2 488 294 950 դրամի չափով, ֆոնդային բյուջեի մասով 731 184 060 դրամի չափով: 1.1.1.51 գործառնական դասակարգմամբ բացված օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական   կառավարում   ծրագրով   նախատեսվել  է   371 783 700   դրամի ծախս, որից    344 783 700 դրամի ծախս է պլանավորվել վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով , 27 000 000 դրամի  ծախս՝ ֆոնդային բյուջեի հոդվածներով:

    Աշխատողների  աշխատավարձերի  և  հավելավճարների  գծով  պլան  նախատեսվել  է   264 237  200 դրամի չափով: Այդ տողը ներառում է Հրազդան համայնքի աշխատակազմի աշխատողների և Հրազդանի համայնքապետարանի «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի» աշխատողների աշխատավարձերի պլանները, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 5-ի N 79 «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» որոշումը, ինչպես նաև Հրազդանի համայնքապետարանի «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N 74 որոշումը: Նախատեսվել են պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ Հրազդան համայնքի աշխատակազմի աշխատողների համար 10 570 000 դրամի չափով, իսկ «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի» աշխատողների համար 2 000 000 դրամի չափով:

 Էներգետիկ ծառայություններ հոդվածի պլանը կազմում է 35 000 000 դրամ, որը ներառում է Հրազդան համայնքի վարչական շենքի, բնակավայրերի վարչական շենքերի էներգետիկ ծառայությունների՝ գազի, էլեկտրաէներգիայի գծով ծախսերը, կոմունալ ծառայությունների ծախսը 2 200 000 դրամով իր մեջ ներառում է ջրմուղ-կոյուղու գծով ծախսերը:

Կապի ծառայությունների գծով  Հրազդան համայնքի և «ԷՍ ԷԼ ԿԱ ՔԸՆԵՔՇԸՆ» ՍՊԸ-ի հետ, «Տելեկոմ» ՓԲԸ-ի և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ կնքված  պայմանագրերի չափով նախատեսվել են պլաններ, որոնց հանրագումարը կազմում է 2 070 500 դրամ:

Նախատեսվել են ապահովագրական ծախսեր 980 000 դրամի չափով, գույքի և սարքավորումների վարձակալության ծախսեր՝ 1 000 000 դրամի չափով, գործուղման, աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման զարգացման ծառայությունների գծով ծախսեր: Տեղեկատվական ծառայությունների գծով նախատեսվել են ծախսեր  «Պաշտոնական տեղեկագիր» ՍՊԸ-ի և «Գործք» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերի վճարումներ կատարելու համար: Նախատեսվել են կառավարչական ծառայությունների գծով ծախսեր, մասնագիտական ծառայությունների  գծով ծախսեր և ներկայացուցչական ծախսեր:

 Շենքերի և շինությունների կառուցում 5112 տնտեսագիտական հոդվածով նախատեսվել է պլան 19 000 000 դրամ, որը էներգախնայողության հիմնադրամի հետ կնքված  Հրազդանի վարչական շենքի ջեռուցման համակարգի ներդրման ծախսն է:

  Շենքերի  և  շինությունների  կապիտալ  վերանորոգում  5113  հոդվածով նախատեսվել   է    5 000 000 դրամի ծախս:

5122 հոդվածով  նախատեսվել է  2 000 000 դրամ համակարգչային սարքավորումների ձեռք բերման նպատակով:

5129 հոդվածով նախատեսվել է 1 000 000 դրամի ծախս  այլ մեքենաների և սարքավորումների ձեռք բերման նպատակով:

1.3.3 ծրագրով 4231 հոդվածով նախատեսել ենք 3 000 000 դրամի չափով փաստաթղթերի արխիվացման ծախսեր, 4232 հոդվածով 2 000 000 դրամի ծախսեր՝ «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի և «ՏՀԶՎԿ» հասարակական կազմակերպության հետ պայմանագրերով՝ իրականացնելու ծրագրային սպասարկումներ:

4216 հոդվածով նախատեսել ենք 500 000 դրամի չափով այլ մեքենաների վարձակալություն, 4239 հոդվածով նախատեսել ենք 500 000 դրամի չափով ընդհանուր բնույթի այլ ծառայություններ:

1.6.1.51 ծրագրով  նախատեսել ենք ծախսեր 76 439 800 դրամի չափով, որից 4241  հոդվածով   8 000 000 դրամ Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի, շենքերի և շինությունների չափագրման և սահմանված կարգով հատակագծերի կազմման ծառայությունների մատուցման համար, 4511 հոդվածով 46 439 800 դրամ Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախահաշվով պահպանման ծախսեր, իսկ 4823 հոդվածով՝ 11 000 000 դրամ միասնական տեղեկանքների տրամադրման աշխատանքների համար, իրավունքի պետական գրանցման կամ դադարեցման աշխատանքների համար, այլ տեղեկատվության տրամադրման աշխատանքների համար, պատճենների տրամադրման, դատարան ներկայացվող  հայցադիմումների  պետական  տուրքի  վճարման  համար, 4215  հոդվածով՝   1 000 000 դրամի չափով ապահովագրական ծախսերի համար, 4239 հոդվածով՝ 2 000 000 ընդհանուր բնույթի այլ ծառայություններ ձեռք բերման համար, 5134 հոդվածով՝ 3 000 000 դրամի չափով նախագծահետազոտական ծախսերի համար:

2.5.1 Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող), Քաղաքացիական պաշտպանության գծով՝ 4 500 000 դրամի չափով, փրկարար ծառայության ծրագրերով նախատեսված են ծախսեր՝ 1 500 000 դրամի չափով ՝անհետաձգելի, արտակարգ իրավիճակների, տարերային աղետների ժամանակ բնակչության համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

4.2.1 Գյուղատնտեսության ծրագրով 4251 հոդվածով նախատեսվել է 2 000 000 դրամ գյուղերի դաշտային ճանապարհների բարեկարգման նպատակով:

4.2.4 Ոռոգում ծրագրով 4251 հոդվածով նախատեսվել է 2 000 000 դրամ ոռոգման ցանցի խողովակների վերանորոգման նպատակով:

4.5.1.51 Ճանապարհային տրանսպորտ ծրագրով պլանավորվել է 531 000 000 դրամի ծախս որից  4251 հոդվածով 15 000 000 դրամի չափով՝ փոսալցման և գծանշման աշխատանքների համար, 4239 հոդվածով պլանավորվել է 3 500 000 դրամ տեղափոխման և այլ ընթացիկ ծառայությունների համար, 4241 հոդվածով նախատեսվել է 2 000 000 դրամ խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման համար, 4269 հոդվածով 1 500 000 դրամ նախատեսվել է  ճանապարհային նշանների ձեռք բերման համար, 5122 հոդվածով՝ 4 000 000 դրամի ծախս է պլանավորվել լուսացույցերի և տեսախցիկների ձեռք բերման նպատակով, 5134 հոդվածով պլանավորվել է 5 000 000 դրամ նախագծանախահաշվային աշխատանքների ձեռք բերման նպատակով, 5113 հոդվածով պլանավորվել է 500 000 000 դրամ գումար ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար:

5.1.1.51 Աղբահանության ծրագրով պլանավորվել է 423 236 500  դրամ գումարով ծախս, որից 4111 հոդվածով 170 000 000  դրամ ծախսը՝ «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի պահպանման նախահաշվով որպես աշխատավարձ, 87 970 000 դրամով պլանավորվել է  «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ-ի նախահաշվով աշխատավարձի գծով ծախս: «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի աշխատողների վարձատրությունը և պաշտոնային դրույքաչափերը հաստատվել է 2023 թվականի ապրիլի 13-ի N 72 որոշմամբ: Պարգևատրման հոդվածով «Կոմունալ տնտեսություն , աղբահանություն և սանմաքրում»  հիմնարկի    համար   նախատեսվել  է     14 200 200 դրամի ծախս, իսկ «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ-ի նախահաշվով՝ 9 500 000 դրամի ծախս: Աղբահանության ծրագրով նախատեսվել են նաև կապի ծառայության վճար, աշխատողների ապահովագրության վճարներ, մեքենաների վարձակալության գումարներ, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսեր, գրասենյակային նյութերի, հագուստի, հատուկ նպատակային այլ նյութերի ձեռք բերման ծախսեր, բնապահպանական վճարների գծով ծախսեր: «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի 4264 հոդվածով պլանավորվել է 80 000 000 դրամ տրանսպորտային նյութերի ձեռք բերման նպատակով: Նախատեսվել են նաև տրանսպորտային սարքավորումների, վարչական սարքավորումների, այլ մեքենաների և սարքավորումների, ինչպես նաև շենքերի և շինությունների ձեռք բերման ծախսեր:  «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ-ի 4264 հոդվածով նախատեսվել է 12 268 540 դրամ տրանսպորտային նյութերի ձեռք բերման համար:

6.3.1 Ջրամատակարարման ծրագրով 4251 հոդվածով նախատեսվել է ծախս 900 000 դրամի չափով ջրամատակարարման խողովակների ընթացիկ նորոգման նպատակով, իսկ 5129 հոդվածով՝ 1 000 000 դրամի ծախս:

6.4.1.51 Փողոցների լուսավորում ծրագրով նախատեսվել է 4212 հոդվածով 44 840 000 դրամի ծախս, որում ներառված են համայնքի մեջ մտնող բնակավայրերի արտաքին լուսավորության ծախսը: Այս ծրագրում ներառել ենք «Հրազդանքաղլույս» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսը՝ 84  298 400  դրամի չափով:

6.6.1 Ծրագրով պլանավորվել է 15 046 000 դրամ գումարի ծախս, որն ուղղվելու է բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար իզոգամի և թիթեղի ձեռք բերմանը, ինչպես նաև ընդհանուր բնույթի այլ ծառայությունների և մասնագիտական ծառայությունների  ձեռք բերմանը:

7.6.2 Առողջապահության ծրագրով նախատեսել ենք 500 000 դրամի ծախս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին առողջության պահպանման, բուժօգնության նպատակով:

8.1.1 Հանգստի, սպորտի ծառայություններ ծրագրով 4252 հոդվածի պլանով նախատեսել ենք նստարանների ընթացիկ նորոգման ծախս 500 000 դրամի չափով, կրթական, մշակութային և սպորտային նպաստների գծով 4727 հոդվածով՝ 1 500 000 դրամի չափով:

8.2.3 Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ ծրագրով պլանավորել ենք 109 976 000, որից 80 578 000 դրամի ծախս «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար, 29 389 000 դրամի չափով՝ «Հրազդանի համայնքային գրադարան» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար:

8.4.2 Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ ծրագրով 4639 հոդվածով  նախատեսվել է  300 000  դրամ, 4819 հոդվածով   2 000 000 դրամ պլանավորված  գումարից նախատեսվել են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը և «Հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն» երեխաների աջակցության հիմնադրամին  նվիրատվություններ, 4621 հոդվածով նախատեսվել է 480 000 դրամ «Հայկական Կարմիր խաչի ընկերությանը» ընթացիկ դրամաշնորհ տրամադրելու նպատակով:

9.1.1 Նախադպրոցական կրթության ծրագրով պլանավորվել է  932 389 200 դրամի ծախս, որից սուբսիդիա 834 429 200 դրամի չափով, 4655   հոդվածով   95 960 000 դրամի չափով, որից     15  960 000 դրամի չափով նախատեսվել է տրամադրել Էներգախնայողության հիմնադրամին՝ ջեռուցման համակարգերի ներդրման ֆինանսավորման համար, 20 000 000 դրամի չափով թիվ 2 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի վերանորոգման համար, 20 000 000 դրամի չափով թիվ 7 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի վերանորոգման համար, 20 000 000 դրամի չափով թիվ 9 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի վերանորոգման համար  և 20 000 000 դրամի չափով թիվ 15 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի վերանորոգման համար, 4657՝ այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածով նախատեսվել է 2 000 000 դրամի չափով ծախս, որը նախատեսվել է թիվ 2, թիվ 7, թիվ 9 և թիվ 15 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ների բակերի խաղահրապարակների և կարուսելների տեղադրման համար՝ յուրաքանչյուրին 500 000-ական դրամի չափով: 5113 հոդվածով նախատեսվել է 186 684 060 դրամի ծախս  Հրազդան համայնքի թիվ 15 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տանիքի հիմնանորոգման, նոր դռների և պատուհանների տեղադրման աշխատանքների համար, թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի պատերի հիմքերի ամրացման աշխատանքների համար՝    սուբվենցիոն ծրագրերով:

  Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարեկան աշխատավարձը հաշվարկվել է հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 30-ի N 13 որոշումը, որի համաձայն  ամսական աշխատավարձը կազմում է 44 062 000 դրամ, տարեկան աշխատավարձը կազմում է 528 744 000  դրամ: Կապի ծառայության տարեկան գումարը կազմում է 912 000 դրամ /թվով 13 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ների համար ամսական կազմում  է 5 000 դրամ, թիվ 6 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի համար ամսական կազմում է 4 000 դրամ, թիվ 8 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի համար 7 000 դրամ: Էներգետիկ ծառայություններ՝ 4212 հոդվածով նախատեսվել է 67 080 000 դրամի ծախս, որից ջեռուցման ծախսը կազմում է 44 000 000 դրամ, իսկ  էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը կազմում է 23 080 000 դրամ, /1 երեխայի համար տարեկան կազմում է  10 000 դրամ/: Նախադպրոցական ուսումնական հաստատության 1 երեխայի համար նախատեսվել է օրական 30 լիտր ջուր /2308 երեխայի համար տարեկան կազմում է 7 956 400 դրամ/: Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների գծով 1 երեխայի համար նախատեսվել է 2 000 դրամ ծախս /2308 երեխայի համար  տարեկան  կազմում է   4 616 000 դրամ/: Գրասենյակային նյութերի ձեռք բերման համար 1 խմբի հաշվով տարեկան նախատեսվել է 20 000 դրամ /85 խմբի համար տարեկան կազմում է 1 723 000 դրամ, որում ներառված է Քաղսիի և թիվ 13 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ների քարթրիջների լիցքավորման ծախսը՝         23 000 դրամի չափով/: Մասնագիտական ծառայությունների ձեռք բերման համար 4241 հոդվածով նախատեսվել է 2 428 800, որից դեռատիզացիայի համար ծախս նախատեսվել է տարեկան 860 000 դրամի չափով, բուժզննման համար նախատեսվել է տարեկան 914 000 դրամի ծախս, գազի սպասարկման ծառայության համար 654 800 դրամի չափով: Կենցաղային և հանրային սննդի նյութեր՝ 4267 հոդվածով նախատեսվել է 197 982 000 դրամի ծախս, որից 1 երեխայի համար հաշվարկվել է օրական 400 դրամ սննդամթերքի ծախս, որը 2308 երեխայի համար տարվա կտրվածքով կազմում է 193 872 000 դրամ իսկ կենցաղային նյութեր ձեռք բերելու համար նախատեսվել է 4 110 000 դրամի ծախս, որից 710 000 դրամը նախատեսված է թիվ 8 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի սպասքի ձեռք բերման համար, իսկ 3 400 000 դրամը նախատեսվել է տնտեսական ապրանքների ձեռք բերման համար /1 խմբի հաշվով նախատեսվել է տարեկան  40 000 դրամ/: Հատուկ նպատակային այլ նյութեր ձեռք բերելու համար 1 երեխայի հաշվով նախատեսվել է տարեկան 2 000 դրամ /2308 երեխայի համար տարեկան կազմում է 4 616 000/  դրամ:  Համակարգչային ծառայություններ՝ 4232 հոդվածով նախատեսվել է 22 000 դրամի ծախս, որից Սոլակ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի համար նախատեսվել է      10 000 դրամ, Լեռնանիստի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի համար՝ 12 000 դրամ: Առողջապահական և լաբորատոր նյութեր՝ 4266 հոդվածով նախատեսվել է 220 000 դրամի չափով ծախս, պարտադիր վճարներ՝ 4823 հոդվածով նախատեսվել է 84 000 դրամի չափով ծախս, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում՝ 4252 հոդվածով նախատեսվել է 123 000 դրամի ծախս, որից  105 000 դրամը նախատեսվել է Լեռնանիստ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի Հայկական ծրագրեր ծառայության սպասարկման համար, իսկ 18 000 դրամը Սոլակի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի համակարգչային սարքավորումների վերանորոգման համար:

Նախատեսվել են նաև նախորդ տարիների պարտքային պարտավորությունների գծով ծախսեր՝ 4267 հոդավածով 17 000 000 դրամ, որից ԱՁ Անգին Հարությունյանին 6 900 000 դրամ, ԱՁ Արտակ Հակոբյանին 10 100 000 դրամ, իսկ 4269 հոդվածով՝ 922 000 դրամ ՎԻՊ ՖՈՒԴ ՍՊԸ-ին:

9.5.1Արտադպրոցական դաստիարակության հաստատությունների տարեկան աշխատավարձը  հաշվարկվել  է  հիմք  ընդունելով  Հրազդան  համայնքի  ավագանու 2023 թվականի  հունվարի  30-ի  N 13  որոշումը, որի  համաձայն տարեկան աշխատավարձը կազմում  է  ՀՈԱԿ-ների համար՝ 166 265 300 դրամ, բյուջետային  հիմնարկների  համար՝   82 736 000 դրամ: Էլեկտրաէներգիայի և ջեռուցման տարեկան ծախսը կազմել է ՀՈԱԿ-ների համար 6 780 000 դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 6 950 000 դրամ, ջրամատակարարման տարեկան ծախսը ՀՈԱԿ-ների համար կազմել է 359 900 դրամ, իսկ բյուջետային հիմնարկների համար՝ 600 000 դրամ: Կապի ծառայության տարեկան ծախսը ՀՈԱԿ-ների համար կազմել է  270 000 դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 252 000  դրամ: Ներքին գործուղումները բյուջետային հիմնարկների համար կազմում է 450 000 հազար դրամ, ՀՈԱԿ-ների համար՝ 100 000 դրամ: Արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվող յուրաքանչյուր երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց գանձվող տեղական վճարի չափը սահմանվել է Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 209-Ն որոշման համաձայն:

10.2.1 Ծերություն ծրագրով նախատեսել ենք 1 300 000 դրամի ծախս, որից  4216 հոդվածով     1 000 000 դրամ ծերերի ժամանցի վայրերի վարձակալության գումար՝ Ռոզա Շահբազյանի հետ կնքված պայմանագրի շրջանակներում վճարում կատարելու նպատակով, 4269 հոդվածով 300 000 դրամ հատուկ նպատակային այլ նյութերի ձեռք բերման համար:

10.7.1 Սոցիալական հատուկ արտոնություններ ծրագրով նախատեսել ենք  4729 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 15 000 000 դրամի այլ նպաստներ բնակչությանը:

11.1.2 Հրազդան համայնքի  բյուջեի վարչական մասում պահուստային ֆոնդ ծրագրով նախատեսել ենք 122 130 100 դրամի պահուստային միջոցներ:

       Քանի որ համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմնին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որով սահմանվում են եկամուտների և ծախսերի կատարման նորմատիվները,  հետևաբար բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպությունների համայնքի տարածքում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև համայնքի բնակիչների համար և ուղղված է  կարգավորելու ՏԻՄ-ի վարած քաղաքականությունը:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐ`                                Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

  • Քննարկվել է

    19.10.2023 - 27.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Կոտայքի մարզ Հրազդանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1390

Տպել