Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.

        «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա:     

       Ներկայումս Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում ցեմենտների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 26 հավելվածով և N 17 հավելվածի N 3 աղյուսակով, իսկ սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի պահանջների նկատմամբ Որոշման N 11 Հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա:

        Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 771-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի թիվ 1136-Ն որոշման մեջ, որով հաստատվել է ցեմենտներին, պորտլանդցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը, և որի հիման վրա կազմվել է  Որոշման N 26 հավելվածով սահմանված ստուգաթերթը:

        Հաջորդիվ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 692-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի թիվ 155-Ն որոշման մեջ, որով հաստատվել է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, և որի հիման վրա կազմվել է  Որոշման N 17 հավելվածի  N 3 աղյուսակով սահմանված ստուգաթերթը:

                Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 916-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1647-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, որի հիման վրա կազմվել է  Որոշման N 11 հավելվածով սահմանված ստուգաթերթը, և հաստատվել է սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի նոր տեխնիկական կանոնակարգը:

                Ստուգումների հիմք հանդիսացող ստուգարերթերը պետք է պարունակեն արդիական իրավական ակտերով սահմանված բոլոր այն պահանջները, որոնց համապատասխանությունը կարող է զգալի նվազեցնել ստուգվող ոլորտում առկա ռիսկերը, ինչպես նաև նվազեցնել ոլորտներում կատարվող խաղտումների թիվը, մինչդեռ գործող ստուգաթերթում ամրագրված է իրավական ակտ և իրավական ակտի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք 2023 թվականի նոյեմբերի 07-ից և 14-ից, դեկտեմբերի 05-ից  կփոխվեն և միաժամանակ կհաստատվեն նոր պահանջներ, ինչ էլ իր հերթին անհրաժեշտ է ամգրագել ստուգաթերթերում՝ կանխարգելելով ոլորտներում առաջացող ռիսկերը:

             Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ սահմանելով արդիական իրավական ակտից հարցեր՝ ցեմենտների  և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի  նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար: 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

 Նախագծի ընդունման նպատակն է հաստատել ցեմենտների, սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ոլորտների նոր պահանջներ բովանդակող ստուգաթերթերը, որոնց միջոցով հնարավոր կլինի իրականացնել նշված ոլորտներում օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված պատշաճ վերահսկողություն:   

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

      Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: 

  1. Ակնկալվող արդյունքը.

     Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում: 

  1. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

  Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն չի առաջանա կատարել փոփոխություններ այլ իրավական ակտերում: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ

         Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 11.5 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոլորտը կարգավորող համապատասխան իրավական ակտի ընդունում (ոլորտի գործող օրենսդրության կատարելագործում, օրենսդրական բացերի լրացում)»:

  • Քննարկվել է

    18.10.2023 - 03.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1388

Տպել