Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ՍԱՐՔԵՐ՝ ՊՈՍ (POS) ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՊԵՏԱԿԱՆ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ՍԱՐՔԵՐ՝  ՊՈՍ (POS)  ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալների կիրառման ընդլայնմամբ պայմանավորված ապահովելով պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող անկանխիկ վճարումները և նվազեցնելով կանխիկ դրամաշրջանառությունը:

 

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում անկանխիկ գործառնություններին անցման պահանջով պայմանավորված ՀՀ ֆինանսների նախարարության և «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միջև 05.02.2023թ. կնքվել է «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու մասին» պայմանագիրը, որի շրջանակում իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում POS տերմինալների տեղադրումն ու սպասարկումը՝ վճարումներն անկանխիկ եղանակով ընդունելու նպատակով:

     Նախագծով սահմանված կարգավորումների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել գույքագրում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում վերջիններիս գործունեության համար անհրաժեշտ POS տերմինալների քանակի, ինչպես նաև պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման վերաբերյալ: 

 

     Կարգավորման նպատակը և բնույթը

Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում ՊՈՍ (POS) տերմինալների տեղադրումն արդյունավետ և արագ իրականացնելու համար անհրաժեշտ  է գույքագրել և ստանալ համապատասխան տեղեկատվություն ՊՈՍ (POS) տերմինալների քանակի և պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման առկայության վերաբերյալ՝ միաժամանակ սահմանելով գույքագրման և ներկայացման հստակ ժամկետներ:

 

 

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից:

 

        Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացված գույքագրման և անհրաժեշտ ՊՈՍ (POS) տերմինալների քանակի և պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման առկայության վերաբերյալ տեղեկատվության ստացման արդյունքում ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՊՈՍ (POS) տերմինալների կիրառմամբ պայմանավորված անկանխիկ վճարումների համակարգին անցնելու համար:

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման արդյունքում եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում: 

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

 

Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին

Նախագծի ընդունումը  չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Քննարկվել է

    16.10.2023 - 31.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1115

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

31.10.2023

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ: Կողմ ենք օրինագծին: Սակայն համարում ենք, որ որոշման ընդունումը բավականին ուշացած է: Դա պետք է ընդունվեր Էվակոբանկի հետ պայմանագիրկնքելուց՝ 2023 թ. փետրվարի 5, շատ առաջ: Ականխիկ գարծառնությունների մասին օրենքի նմանատիպ ուշացած որոշումների կատարումը խոչընդոտում է ՀՀ կառավարության գործունեությանը: Դա մասնավորապես վերաբերում է նաև անկանխիկ գարծարքների դիմաց կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճարի մասին ՀՀ կառավարության անփառունակ և հակասահմանադրական որոշման կենսագործմանը:

Տեսնել ավելին