Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ¦

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) ներկայացվում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով» ամրագրված պետական քաղաքականության նպատակներին և խնդիրներին համապատասխան:  Զբոսաշրջության ոլորտի վիճակագրության վարման մեթոդի կատարելագործումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության ծրագրով: 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության» մասին ՀՀ օրենքի և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի` զբոսաշրջության վիճակագրության բարելավումը և ստույգ վիճակագրական տվյալների հիման վրա բարձրորակ հետազոտությունների ու վերլուծությունների ապահովումը ոլորտում վարվող պետական քաղաքականության հիմնական խնդիրներից են: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վիճակագրությունը վարվում է այցելուների վիճակագրական հետազոտությունների հիման վրա ձևավորված տվյալներով՝ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) մեթոդաբանությանը համապատասխան, ինչը թեև ներկա պայմաններում լավագույնն է, սակայն առավելագույն ճշգրտություն  ապահովելու տեսանկյունից կատարելագործման կարիք ունի:  

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ քննարկվել և մշակվել է կատարելագործված մեթոդաբանություն՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ համակարգ) կարողությունների օգտագործմամբ: Ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ ՍԷԿՏ համակարգի օգնությամբ հնարավոր է էապես բարելավել զբոսաշրջության վիճակագրությունը` ապահովելով առավելագույն ճշգրտությամբ տվյալներ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռատարիքային խմբերի և սահմանային անցման կետերի:

Դա հնարավոր է իրականացնել համապատասխան համակարգչային ծրագրի կիրառմամբ` բոլոր սահմանային անցման կետերով Հայաստան ժամանած անձանց մասին տվյալներից առանձնացնելով այն անձանց քանակները, ովքեր ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) մեթոդաբանությանը և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան համարվում են զբոսաշրջիկներ: Այդ իսկ նպատակով շահագրգիռ կողմերի հետ մշակվել է տեխնիկական առաջադրանքը (կցվում է):

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

          Ճշգրիտ վիճակագրության վարումը  էապես կնպաստի Հայաստանի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` ի նպաստ Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, ազգային եկամտի ավելացման, և բնակչության կենսամակարդակի բարձրացման:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախաձեռնությանն աջակցում է նաև ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:

  1. Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ՍԷԿՏ համակարգի միջոցով   Հայաստանի  զբոսաշրջության ոլորտում  ճշգրիտ վիճակագրության վարում, որը էապես կնպաստի Հայաստանի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` ի նպաստ Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, ազգային եկամտի ավելացման, և բնակչության կենսամակարդակի բարձրացման:

  • Քննարկվել է

    26.12.2017 - 12.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10378

Տպել