Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 893-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի

1-ի N 893-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ից թիվ 893-Ն որոշմամբ ոստիկանության ծառայողներն իրավասություն ունեն  անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրն ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասի, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում իրականացնելու, ինչպես նաև իրականացնելու անչափահասների հանցավորության կանխարգելմանն ուղղված աշխատանքները ու միջոցառումները, մինչդեռ նշված դրույթների համար օրենքով լիազորություն տրված չէր։

Վերոնշյալով պայմանավորված ՀՀ Ազգային ժողովն ընդունել է  «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196-Ն օրենքը։

Հաշվի առնելով օրենքի ընդունումը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու  ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ից թիվ 893-Ն որոշման մեջ։

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ից թիվ 893-Ն որոշման համապատասխանեցումը «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասին։ Մասնավորապես վերնագրում, մի շարք կետերում ամրագրվել են «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթները։

4 ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում ավելացում կամ նվազեցում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ից թիվ 893-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

 ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Ոստիկանության մասին»  օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթների պահանջները։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    12.10.2023 - 27.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1654

Տպել