Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համայնքի կողմից լրացուցիչ ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև  համայնքի 2023թ-ի ֆոնդային բյուջեում մի շարք հոդվածներով պլանավորված տնտեսված գումարները  ճանապարհային տնտեսությանն ուղղված ծրագրերի իրականացման  անրաժեշտությամբ:

  1. Սևան համայնքի Գագարին բնակավայրում «Հայաստանյ ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի  կողմից իրականացվելու է խոտածածկով ֆուտբոլի  խաղադաշտի կառուցվման ծրագիր, որի համար անրաժեշտ է կատարել 2 957.9 հազար դրամ համայնքային ներդրում:
  2. Համայնքի բյուջեի մյուս փոփոխությունը կապված է համայնքի ֆոնդային բյուջեում  հոդվածային տեղաշարժերի հետ:  ֆոնդային բյուջեում  առկա մի շարք հոդվածների տնտեսված և մինչև տարեվերջ չծախսվող  գումարները, ինչպես նաև  հողի օտարումից գոյացող գումարները ուղղվելու են ճանապարհային տնտեսության ծրագրերի իրականացմանը:
  • Քննարկվել է

    10.10.2023 - 25.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1375

Տպել