Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՃՅՈՒՂԱՅԻՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-- ---------- 2023 թվականի N -Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՃՅՈՒՂԱՅԻՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը և 59.1-ին հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից։

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագրի կողմերից մեկը կարող է այն ներկայացնել հաշվառման՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, որի համար ոլորտի լիազորված տեսչական մարմին է ներկայացվում դիմումը (սույն որոշման  N 1 հավելվածով սահմանված կարգի 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխան) և կոլեկտիվ պայմանագիրը, իսկ հաշվառումն իրականացվում է նույն կարգի 5-րդ կետում նշված մատյանում՝ նույն կարգի 6-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի համաձայն։

4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերից մեկը կարող է այն ներկայացնել հաշվառման՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, որի համար ոլորտի լիազորված տեսչական մարմին է ներկայացվում դիմումը (սույն որոշման  N 2 հավելվածով սահմանված կարգի 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխան) և կոլեկտիվ պայմանագիրը, իսկ հաշվառումն իրականացվում է նույն կարգի 5-րդ կետում նշված մատյանում՝ նույն կարգի 6-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի համաձայն։

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

-ի N -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՃՅՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրապետական, ճյուղային, և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման հետ կապված հարաբերությունները։
2. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառումն իրականացնում է աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետև՝ տեսչական մարմին)՝ համապատասխան դիմումը և կոլեկտիվ պայմանագիրը ներկայացվելու դեպքում:
3. Հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագիրը ստորագրման պահից տասն օրվա ընթացքում հաշվառման է ներկայացնում կողմ համարվող գործատուների միությունը:
4. Եթե սույն կարգի 3-րդ կետում նշված ժամկետում գործատուների միությունը պայմանագիրը հաշվառման չի ներկայացնում, ապա հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման կարող է ներկայացնել պայմանագրի կողմ համարվող արհեստակցական միությունը: Արհեստակցական միությունը հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո` հինգ օրվա ընթացքում:
5. Տեսչական մարմնում հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման համար վարվում է մեկ միասնական էլեկտրոնային մատյան (այսուհետև` մատյան)։
6. Մատյանում լրացվում են հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի վերաբերյալ հետևյալ տվյալները՝

1) կոլեկտիվ պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
2) կոլեկտիվ պայմանագրի կողմերը.
3) կոլեկտիվ պայմանագրի տեսակը (հանրապետական, ճյուղային, տարածքային).
4) կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը։

7. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման համար տեսչական մարմին ներկայացվող դիմումը պետք է պարունակի՝

1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է տեսչական մարմին.
2) դիմողի լրիվ անվանումը.
3) նշում այն մասին, որ դիմումին կից ներկայացվում է կոլեկտիվ պայմանագիրը՝ հաշվառման համար.
4) հաշվառման ենթակա կոլեկտիվ պայմանագրի կողմերի տվյալները (անվանումները (անունները), հեռախոսահամարները, հասցեները, էլեկտրոնային փոստի հասցեները).
5) դիմումին կից ներկայացվող կոլեկտիվ պայմանագրի էջերի թիվը.
6) դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) դիմումը ներկայացնող գործատուների միության (եթե կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման է ներկայացնում գործատուների միությունը) կամ արհեստակցական միության (եթե կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման է ներկայացնում արհեստակցական միությունը) իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը։

8. Հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման համար դիմումը տեսչական մարմին կարող է ներկայացվել առձեռն կամ փոստային կապի միջոցով։

9. Հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման նպատակով տեսչական մարմին ներկայացված դիմումի՝ սույն կարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխանությունը և դիմումին կից ներկայացված կոլեկտիվ պայմանագրի էջերի ամբողջականությունը ստուգելուց հետո՝ տեսչական մարմինն իրականացնում է համապատասխան կոլեկտիվ պայմանագրի հաշվառումը մատյանում (բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի)՝ դիմումը տեսչական մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ այդ մասին պաշտոնական գրությամբ տեղեկացնելով դիմում ներկայացնողին և միաժամանակ նույն գրությամբ վերադարձնելով նաև հաշվառման ներկայացված կոլեկտիվ պայմանագիրը։

10. Դիմումին կից ներկայացված կոլեկտիվ պայմանագրի էջերի ոչ ամբողջական լինելու կամ էջերի միջև անհամատապասխանությունների կամ դիմումի՝ սույն կարգի 7-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքերում տեսչական մարմինը, դիմումը տեսչական մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին պաշտոնական գրությամբ տեղեկացնում է համապատասխան խնդրի մասին՝ վերադարձնելով նաև հաշվառման համար ներկայացված կոլեկտիվ պայմանագիրը, որից հետո համապատասխան կոլեկտիվ պայմանագրի հաշվառման համար ներկայացվում է նոր դիմում՝ ընդհանուր հիմունքներով։

11. Հաշվառված կոլեկտիվ պայմանագրի պատճենը պահվում է տեսչական մարմնում։

12. Հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման նպատակով տեսչական մարմին ներկայացված դիմումի՝ սույն կարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխանության և դիմումին կից ներկայացված կոլեկտիվ պայմանագրի էջերի ամբողջական լինելու դեպքում՝ կոլեկտիվ պայմանագրի հաշվառման մերժումը որևէ պատճառաբանությամբ արգելվում է:

13. Սույն կարգի դրույթներին համաձայն՝ իրականացվում է նաև հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերում կատարված փոփոխությունների և լրացումների հաշվառումը։

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

-ի N -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառման հետ կապված հարաբերությունները։
2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառումն իրականացնում է աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետև՝ տեսչական մարմին)՝ համապատասխան դիմումը և կոլեկտիվ պայմանագիրը ներկայացվելու դեպքում:
3. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը ստորագրելու պահից տասն օրվա ընթացքում հաշվառման է ներկայացնում տվյալ կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող գործատուն:
4. Եթե սույն կարգի 3-րդ կետում նշված ժամկետում գործատուն կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման չի ներկայացնում, ապա կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման կարող է ներկայացնել պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցիչը: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցիչը պայմանագիրը հաշվառման է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:
5. Տեսչական մարմնում կազմակերպությունների կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման համար վարվում է մեկ միասնական էլեկտրոնային մատյան (այսուհետև` մատյան)։
6. Մատյանում լրացվում են կազմակերպությունների կոլեկտիվ պայմանագրերի վերաբերյալ հետևյալ տվյալները՝

1) կոլեկտիվ պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
2) կոլեկտիվ պայմանագրի կողմերը.
3) կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը։

7. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառման համար տեսչական մարմին ներկայացվող դիմումը պետք է պարունակի՝

1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է տեսչական մարմին.
2) դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը).
3) նշում այն մասին, որ դիմումին կից ներկայացվում է կոլեկտիվ պայմանագիրը՝ հաշվառման համար.
4) հաշվառման ենթակա կոլեկտիվ պայմանագրի կողմերի տվյալները (անվանումները (անունները), հեռախոսահամարները, հասցեները, էլեկտրոնային փոստի հասցեները).
5) դիմումին կից ներկայացվող կոլեկտիվ պայմանագրի էջերի թիվը.
6) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
7) գործատուի՝ համապատասխան լիազորություններ ունեցող իրավասու պաշտոնատար անձի (եթե կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման է ներկայացնում գործատուն) կամ կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցչի համապատասխան լիազորություններ ունեցող անձի (եթե կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման է ներկայացնում կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցիչը)  ստորագրությունը։

8. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառման համար դիմումը տեսչական մարմին կարող է ներկայացվել առձեռն կամ փոստային կապի միջոցով։

9. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառման նպատակով տեսչական մարմին ներկայացված դիմումի՝ սույն կարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխանությունը և դիմումին կից ներկայացված կոլեկտիվ պայմանագրի էջերի ամբողջականությունը ստուգելուց հետո՝ տեսչական մարմինն իրականացնում է համապատասխան կոլեկտիվ պայմանագրի հաշվառումը մատյանում՝ դիմումը տեսչական մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի)՝ այդ մասին պաշտոնական գրությամբ տեղեկացնելով դիմում ներկայացնողին և միաժամանակ նույն գրությամբ վերադարձնելով նաև հաշվառման ներկայացված կոլեկտիվ պայմանագիրը։

10. Դիմումին կից ներկայացված կոլեկտիվ պայմանագրի էջերի ոչ ամբողջական լինելու կամ էջերի միջև անհամատապասխանությունների կամ դիմումի՝ սույն կարգի 7-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքերում տեսչական մարմինը, դիմումը տեսչական մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին պաշտոնական գրությամբ տեղեկացնում է համապատասխան խնդրի մասին` վերադարձնելով նաև հաշվառման համար ներկայացված կոլեկտիվ պայմանագիրը, որից հետո համապատասխան կոլեկտիվ պայմանագրի հաշվառման համար ներկայացվում է նոր դիմում՝ ընդհանուր հիմունքներով։

11. Հաշվառված կոլեկտիվ պայմանագրի պատճենը պահվում է տեսչական մարմնում։

12. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառման նպատակով տեսչական մարմին ներկայացված դիմումի՝ սույն կարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխանության և դիմումին կից ներկայացված կոլեկտիվ պայմանագրի էջերի ամբողջական լինելու դեպքում՝ կոլեկտիվ պայմանագրի հաշվառման մերժումը որևէ պատճառաբանությամբ արգելվում է:

13. Սույն կարգի դրույթներին համաձայն՝ իրականացվում է նաև կազմակերպության կոլեկտիվ պայմանագրում կատարված փոփոխությունների և լրացումների հաշվառումը։

 

 

 

  • Քննարկվել է

    03.10.2023 - 19.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1581

Տպել