Հիշել նախագիծը

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ


ՕՐԵՆՔ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»  1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը 50-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 12-րդ գլխով՝ հետևյալ բովանդակությամբ․

«ԳԼՈՒԽ 12 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 51 Անցումային դրույթներ

1․ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով ավագ և միջին բուժաշխատողների համար սույն օրենքով նախատեսված ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չի տարածվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։

2․ Առողջապահության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բուժաշխատողների ՇՄԶ հավասագիր չունենալու փաստը հիմք չընդունել վերջիններիս նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և ուժը կորցնում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին:»։

  • Քննարկվել է

    03.10.2023 - 18.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2228

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ