Հիշել նախագիծը

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծի ընդունումը պայմանավորված է նախարարության առջև դրված  խնդիրների և գործառույթների իրականացման արդյունավետությունն ապահովելու, նախարարությանը ենթակա մարմնին վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը արդյունավետ ապահովելու անհրաժեշտությունից:

 

  1. Առկա իրավիճակը

    Պետական կառավարման համակարգի մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:

Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պետական մարմնի ղեկավարը` պատասխանատու է պետական մարմնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար:

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ նախարարության ենթակա մարմինը միտված է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացման ապահովմանը, իսկ պետական մարմնի ղեկավարը՝ տվյալ դեպքում համապատասխան նախարարը, պատասխանատու է պետական մարմնի գործառույթների իրականացման համար:

Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթակա պետական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են ենթակա պետական մարմնի ղեկավարի, ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալի, (…) գլխավոր քարտուղարի, (...) պաշտոնները:

Նույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթակա պետական մարմնի ղեկավարը, (…), ղեկավարում է ենթակա պետական մարմնի գործունեությունը:

Նույն օրենքի 12-րդ և 18-րդ հոդվածների համաձայն՝ գլխավոր քարտուղարն օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է ենթակա պետական մարմնի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

Պետական կառավարման համակարգի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և 7-րդ մասերի համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, իսկ նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է համապատասխան նախարարը, (…):

Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթակա պետական մարմնի ղեկավարին է անմիջական հաշվետու գլխավոր քարտուղարը:

Գործող Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Գլխավոր քարտուղարներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինների գլխավոր քարտուղարների:

Ներկայիս գործող նորմերի կիրառությունը հանգում է նրան, որ անմիջական ենթակայության ներքո գտնվող պաշտոնատար անձանց՝ ենթակա մարմնի ղեկավարին և ենթակա մարմնի գլխավոր քարտուղարին, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, ինչը խաթարում է պաշտոնատար անձանց՝ ըստ վերջիններիս նշանակող պաշտոնատար անձի կանխորոշող ավագության սկզբունքը: Միևնույն ժամանակ հատկանշական է, որ ենթակա մարմնի ղեկավարին անմիջական հաշվետու մեկ այլ պաշտոնատար անձի՝ ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը:

Ավելին, ակնհայտ է նաև, որ ենթակա մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնի բնույթը և պատասխանատվությանը շրջանակը համադրելի չէ վարչապետի կողմից նշանակվող մյուս պաշտոնների բնույթին և պատասխանատվությանը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ Նախագիծն ընդունվելուց հետո Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի ուժով (Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով) նախարարությանը ենթակա մարմնի գլխավոր քարտուղարին նշանակում և ազատում է (այդ թվում Նախագծի ընդունման պահին պաշտոնավարող) համապատասխան նախարարը՝ ապահովելով նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:    

 

  1. Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    03.10.2023 - 18.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն, Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1410

Տպել