Հիշել նախագիծը

«Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

Սույն կարգով կարգավորվում է Կենդանաբանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաթղթային և էլեկտրոնային տվյալների հավաքագրման իրավահարաբերությունները։ Այդ տվյալները հավաքագրվելու են համաձայն այդ նպատակով մշակված  ձևաչափի։

Կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներառելու է

  • տվյալներ կենդանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերյալ,
  • կենդանատեսակի գիտական անվանումը՝ հայերեն և լատիներեն,
  •  կենդանատեսակի դիտարկման վայրի աշխարհագրական կոորդինատները (աստիճանի տասնորդական ճշտությամբ),
  • կենդանու կամ կենդանիների խմբի զբաղեցրած կենսամիջավայրի տիպը և մակերեսը,
  • կենդանու կամ կենդանիների խմբի միավորը և քանակը՝ միավորը կարող է լինել, առանձնյակ, պոպուլյացիա, խտություն և այլն,
  • պոպուլյացիայի թվաքանակի միտումները (ազդեցությունների վերլուծությունը),
  • ուսումնասիրության տարածքները (մարզ, համայնք, բնակավայր),
  • ուսումնասիրության ժամկետներ,
  • ուսումնասիրության ֆինանսավորման աղբյուրը (առկայության դեպքում),գումարի չափը,
  • ուսումնասիրության մեթոդները (հիմնավորող գրականության ցանկը)։

ՀՀ տարածքում կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների հավաքագրումը կնպաստի կենդանական աշխարհի պետական կադաստրների կատարելագործմանը, վարմանը, ինչպես նաև հիմք կհանդիսանա կենդանական աշխարհի մոնիթորինգի իրականացման համար, կապահովի ՀՀ Կարմիր գրքի վերանայման հիմքերը, հնարավոր կլինի գնահատելու բնական էկոհամակարգ/ինվազիվ կենդանատեսակների տարածվածություն ռիսկերը:

  • Քննարկվել է

    26.09.2023 - 11.10.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1595

Տպել

Առաջարկներ`

Շուշանիկ Գասպարյան

26.09.2023

Հիմնավորում, որ ուսումնասիրման մեթոդները չեն վնասի կենդանու կամ կենդանիների խմբի կենսաբազմազանությանը:

Տեսնել ավելին