Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

Իրավական ակտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է սույն իրավական ակտն ավելի մատչելի դարձնելու, նաև՝ 2023-2024 ուսումնական տարվանից Հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, ինչպե նաև Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված՝ գիտելիքների յուրացման արդյունքում սովորողների՝ դասարանից դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրումը կանոնակարգված իրականցնելու պահանջից ելնելով։

Սույն նախագծով ակնկալվում է սովորողների ամփոփիչ ստուգումը դարձնել ոլորտի բարեփոխումներին համահունչ, որով նախատեսվում է ավելի պարզ, հստակ ձևակերպումներով ունենալ ընթացակարգը սահմանող իրավական ակտ։

  • Քննարկվել է

    25.09.2023 - 11.10.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1092

Տպել

Առաջարկներ`

Yefima Gevorgyan

04.10.2023

Բարև Ձեզ: Փոփոխությունները դրական եմ համարում: Շատ հարցերի լուծում տրվում է այս քայլերով: Առաջարկում եմ մի փոփոխություն էլ մտցնել, որը գուցե կօգնի հաղթել այս համընդհանուր անգրագիտությանն ու ծուլությանը: Առաջարկում եմ վճարովի դարձնել կրթությունը բոլոր այն աշակերտների համար, ում նախորդ ուստարվա ՄՈԳ-ը ցածր է 5 միավորից:Գուցե վճարովի լինելու պարագայում ծնողներն առավել ուշադիր լինեն իրենց երեխաների կամակերպված ու պատրաստված դպրոց հաճախելուն: մինչև 12-րդ դասարանը լինի ոչ միայն պարտադիր, այլև վճարովի:

Տեսնել ավելին