Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

--ը 2023 թվականի N -----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13 N 754-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝  Հայաստանի  Հանրապետության կառավարությունը  որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածիններիներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 754-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

 

«3. Սահմանվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման հետևյալ տարեկան ընդհանուր չափաքանակները (քվոտաները)`

 

 

 

Օզոնային շերտը քայքայող նյութեր

Խումբը

Տարին

Ներմուծման առավելագույն տարեկան չափաքանակը
(մետրիկ տոննա/տարի)

Անվանացանկ A-ի խումբ I, II    Անվանացանկ B-ի խումբ I, II, III

Անվանացանկ C-ի խումբ II, III

Անվանացանկ E-ի խումբ I

2011 թ.-ից սկսած

0

Անվանացանկ C-ի խումբ I

2020-2021 թթ.

82,35

 

2022-2024 թթ.

42,31

 

2025-2029 թթ.

41,17

 

2030-2039 թթ.

3,17

 

2040 թ.-ից սկսած

0

Հիդրոֆտորածխածիններ

Խումբը

Տարին

Ներմուծման առավելագույն տարեկան
չափաքանակը (տոննա CO2  համարժեքով/տարի)

Անվանացանկ F-ի խումբ I, II

2020-2023 թթ.

անսահմանափակ

2024 - 2028 թթ.

475,254

2029 – 2034 թթ.

427,729

2035 – 2039 թթ.

332,678

2040 – 2044 թթ.

  237,627

2045թթ.-ից սկսած

95,051

»:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։

 

 

 

  • Քննարկվել է

    19.09.2023 - 04.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1498

Տպել