Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից  վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները:

          2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  Ներկայումս, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոնակարգումները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հարկ վճարողների հարցումներին ի պատասխան հարկային մարմնի տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը տրամադրվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով` ՊԵԿ պաշտոնատար անձանց (ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի, ՊԵԿ գլխավոր քարտուղարի, ՀՎՍ վարչության պետի) կողմից հաստատված կից գրությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը, և նպատակ ունենալով վերանայել հարկային մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացը, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի առաջիկայում նախատեսվող բազմակողմանի և էական փոփոխությունները, Նախագծով նախատեսվում է կանոնակարգել՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից  վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները:

Նշված գործընթացը կանոնակարգելու նպատակով Նախագծով սահմանվել է QR կոդի հասկացությունը, մասնավորապես՝ QR գծիկավոր կոդ (QR կոդ)` մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ), որի միջոցով ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստումը: 

Ինչպես նաև, հարկ վճարողի սպասարկման՝ հարկային մարմնի  գործառույթներում սահմանվել  է, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից QR գծիկավոր կոդի պարունակությամբ արտատպված փաստաթղթերը հարկային մարմնի կողմից լրացուցիչ վավերացման կարիք չունեն:

Միևնույն ժամանակ, քանի որ հարկ վճարողը հնարավորություն ունի իրական ժամանակում առցանց եղանակով դիտելու իր անձնական հաշվի քարտը, Նախագծով նախատեսվել է, որ հարկ վճարողը հնարավորություն ունի նաև արտատպելու իր անձնական հաշվի քաղվածքը (QR գծիկավոր կոդ պարունակող) հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում առկա փաստաթղթերը, ինչպես նաև QR գծիկավոր կոդ պարունակող այն փաստաթղթերը, որոնց ցանկը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։ QR գծիկավոր կոդ պարունակող արտատպված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն և, ըստ անհրաժեշտության, ընդունվում է այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։

          6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կնախատեսվի կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները:

  1. 7. Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.09.2023 - 29.09.2023

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2305

Տպել