Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համայնքի կողմից երկու լրացուցիչ ծրագրերի իրականացմամբ:

1. Համայնքում իրականացվելու է «Ժամանակակից թվային, ձայնային և արևային վահանակներով աշխատող լուսակիրների / լուսաֆորների/ ձեռքբերում և տեղադրում»  ծրագիրը, որի աժեքը կազմում է 13.5 մլն. դրամ, այդ թվում` 1.5 մլն. դրամը համայնքային ներդրումն է իսկ 12.0 մլն. դրամը դրամաշնորհասյին հատկացում միջազգային կազմակերպությունից՝  Գերմանիայի միջազգային զարգացման գործակալություն:
2. Ծովագյուղ բնակավայրում իրականացվող «Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագրի ընդհանուր արժեքի 20.6 մլն. դրամը հատկացնելու է Ճապոնիայի կառավարությունը: Ծրագրի իրականացման համար համայնքային ներդրման չափը կազմում է 14.9 մլն. դրամ:
3. Առաջարկվող փոփոխությունների արդյունքում բյուջեում կատարվելու են եկամուտների  և  ծախսերի  ճշտումներ ու փոփոխություններ,  հոդվածային տեղաշարժեր:

  • Քննարկվել է

    14.09.2023 - 01.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1511

Տպել