Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 189-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 189-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի և 2023 թվականի հունիսի 14-ի «Կամավոր աշխատանքի մասին» ՀՕ-202-Ն և ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-210-Ն օրենքների ընդունմամբ (ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 13.10.2023)։

Մասնավորապես ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-210-Ն օրենքի 2-րդ հոդվածով փոփոխվում է «Պրոբացիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածը՝ նախատեսելով, որ պրոբացիայի ծառայությունն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով կարող է ներգրավել կամավորների` օրենքով սահմանված կարգով: Նշվածով պայմանավորված` անհրաժեշտություն է ծագել փոփոխություն նախատեսող օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչելու խմբագրված նորմի հիմքով ընդունված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին N 189-Ն որոշումը:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը

Նախագծով նախատեսվում է օրենքն ուժի մեջ մտնելուն զուգահեռ ուժը կորցրած ճանաչել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին հակասող նորմատիվ իրավական ակտը:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  1. 4. Նախագի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը։

  • Քննարկվել է

    13.09.2023 - 28.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Պրոբացիա

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2190

Տպել