Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է Կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի թիվ 1162-Ա որոշման այսուհետ` Որոշում 3-րդ կետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից:   

Որոշման 3-րդ կետի համաձայն, Նախագծով առաջարկվում է` «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մաս կազմող՝ «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը ևխնդիրները.

«Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն ընդգրկված է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում։ Մինչև 2013թ. ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` Կոմիտե)։

Հաշվի առնելով ընկերության ռազմավարական նշանակությունը (գտնվում է Վրաստանի Հանրապետությունից 20 կմ հեռավորության վրա) և գործունեության կարևորությունը՝ Կոմիտեն գրություններով դիմել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ գյուղատնտեսության նախարարություններին՝ օդանավակայանի հետագա նպատակային օգտագործման և զարգացման վերաբերյալ առաջարկություններ տրամադրելու համար։ Պատասխան գրությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել էր ընկերության զարգացման ծրագիր, որի իրականացման համար Կոմիտեին առաջարկվել էր բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը։

ՀՀ կառավարության 2013թ. օգոստոսի 29-ի թիվ 932-Ա որոշմամբ ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը հանձնվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, իսկ ընկերությունը հանվել է մասնավորեցման ցանկից։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված զարգացման ծրագիրը չի իրականացվել և նախարարության առաջարկով «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն կրկին ընդգրկվել է այս անգամ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:

Ընկերությունը գտնվում է Լոռու մարզում։ Օդանավակայանը երկար տարիներ թռիչքներ չի իրականացնում և գործունեություն չի ծավալում։ Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 61.7 հա հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված են։

Որոշման նախագծի մշակման համար հիմք էր հանդիսացել 2023 թվականի փետրվարի 14-ի ՀՀ պաշտպանության նախարարության թիվ ՊՆ/510/766-2023 գրությունը՝ հասցեագրված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Պետական նշանակության գործունեության պահպանում: Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի զարգացում:

 

4.Կարգավորման նպատակը և բնույթը. 

Առաջարկվում է ընկերությունն հանել մասնավորեցման ծրագրից և դրանում պահպանել պետական սեփականությունը` պետական նշանակության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը կնպաստի ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացմանը և կխթանի ներքին ուղևորափոխադրմանը: 

 

  1. Այլ տեղեկություններ

Նախագծի նպատակն է նպաստել ընկերության ֆինանսական առողջացմանը

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

 

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չկա։

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ  ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՈՉ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ տեղի չեն ունենա:

 

 

 

  • Քննարկվել է

    11.09.2023 - 28.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2183

Տպել