Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 7-ի N 103-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 16-ի N 108-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը

       Իրավական ակտերում փոփոխություններ անելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 16-ի N 108-Ն հրամանի Հավելվածի 5-րդ կետում, 8-րդ կետի 1-ին ենթակետում և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 7-ի N 103-Ն հրամանի Հավելվածի 7-րդ կետում և  10-րդ կետի 1-ին ենթակետում առկա է տեխնիկական բնույթի նույն վրիպակը:

         Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 16-ի N 108-Ն հրամանի Հավելվածի 3-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ վճարման կարգն ավելի հստակցնելու նպատակով:

  • Քննարկվել է

    11.09.2023 - 26.09.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1237

Տպել