Հիշել նախագիծը

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 704-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 662-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 354-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

---- ---------------- 2023 թվականի N -------   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 704-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» N 704-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները․

1)  4-րդ կետում «դեպքում» բառից հետո լրացնել «, իսկ տնտեսավարող սուբյեկտը հանրապետությունից դուրս գրանցված սերտիֆիկացման մարմինների կողմից օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ ստանալու, սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում» բառերը։

2) 5-րդ կետում «Սերտիֆիկացման մարմինը» բառերից հետո լրացնել «կամ հանրապետությունից դուրս գրանցված սերտիֆիկացման մարմինների կողմից օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ ստացած տնտեսավարող սուբյեկտը» բառերը։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

          Հայաստանի Հանրապետության

                          վարչապետ՝                                                         Ն. Փաշինյան

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

---- ---------------- 2023 թվականի N -------   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 662-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Օրգանական գյուղատնտեսության կազմակերպման, բույսերի և բուսական ծագման մթերքի, գյուղատնտեսական կենդանիների և անասնապահական ծագման մթերքի (ներառյալ մեղվաբուծական մթերքը) արտադրության, օրգանական եղանակով վերամշակման, փաթեթավորման, պահպանման, փոխադրման, իրացման և մակնշման կարգը սահմանելու մասին» N 662-Ն որոշումը 1-ին կետից հետո լրացնել նոր՝ 1.1-ին կետով՝

«1․1 Սահմանված կարգով ներկայացված պահպանման, փոխադրման, իրացման և մակնշման պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացումը վերապահել սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնին։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  

           Հայաստանի Հանրապետության

                          վարչապետ՝                                                         Ն. Փաշինյան

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

---- ---------------- 2023 թվականի N -------   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 354-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 354-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

     

 

     Հայաստանի Հանրապետության

                   վարչապետ՝                                                         Ն. Փաշինյան

 

  • Քննարկվել է

    31.08.2023 - 18.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2156

Տպել