Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն գործող որոշման մեջ զինծառայողների իրային ապահովության կարգում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների իրային ապահովության չափաքանակները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի  N 1457-Ն որոշման համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանվել է զինծառայողների իրային ապահովության կարգը, միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների իրային ապահովության չափաքանակները, քանի որ նշված զինծառայողները պարտադիր զինվորական ծառայության մեջ են գտնվելու 3 տարի ժամկետով:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

  Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է զինծառայողների իրային ապահովության հետ կապված հարաբերությունների պատշաճ ապահովմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Որոշման նախագծի համաձայն սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների զինվորական համազգեստի և այլ հանդերձանքի կրման չափաքանակները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված զինծառայողները պարտադիր զինվորական ծառայության մեջ են գտնվելու 3 տարի ժամկետով:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

    Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հատկացվող իրային ապահովության չափաքանակների հստակեցումը:

 

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

   Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 <<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

    Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2017թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

   Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Քննարկվել է

    15.12.2017 - 30.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1325

Տպել