«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծով անհրաժեշտություն է առաջացել վերանայել կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգության վկայականը ստանալուց հետո` ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելու կամ միանվագ վճարի տեսքով վճարելու դիմում ներկայացնելու ժամկետները (հանել մեկ տարվա ընթացքում դիմում ներկայացնելու պահանջը)։
Նախագծով կարգավորվում է նաև այն դեպքը, երբ անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, և համապատասխան միջոցները սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա այս դեպքում նրա՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա։
-
Քննարկվել է
23.08.2023 - 07.09.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 3277
Տպել