Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳՒԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<———>>——— 2023 թվականի N ————-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

     1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝

     1) 14-րդ կետի 1-ին ենթակետում «միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր երթուղիներում, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր երթուղիներում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված տոկոսի չափով» բառերը փոխարինել «ավտոբուսային կանոնավոր երթուղիներում ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով, բացառությամբ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ավտոբուսային կանոնավոր երթուղիների ընդհանուր քանակի 100 տոկոսի չափով դեպքերի» բառերով։

     2)       22․1-ին կետը լրացնել հետևյալ նախադասությամբ․«Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից հայտ-պարտավորությամբ սահմանված ժամկետում ավտոբուսները չներկայացնելու պատճառով երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից նրա հետ երթուղիների սպասարկման պայմանագիր չկնքելու և այդ հիմքով մրցույթը անվավեր ճանաչվելու դեպքում գումարը հետ չի վերադարձվում կազմակերպության հաշվեհամարին։»։  

     3) 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

     «66․ Մրցույթը համարվում է չկայացած, եթե՝

     1) հանձնաժողովն իրավազոր չէ և 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով.անցկացվում է կրկնակի մրցույթ, որի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր հայտեր չեն ընդունվում․

     2) մրցույթին մասնակցելու համար ոչ մի հայտ չի ներկայացվել, կամ ներկայացված հայտում (հայտերում) առկա է սույն կարգով սահմանված հայտի մերժման հիմքերից որևէ մեկը, կամ եթե մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպություններից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին.

     3) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դարձել մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը։»։

     4) 66-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 66․1-ին ենթակետ․

     «66․1․ Սույն կարգի 66-րդ կետով նախատեսված մրցույթը կամ կրկնակի մրցույթը չկայացած հայտարարվելու կամ դրանց արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքերում հայտարարվում է նոր մրցույթ սույն կարգի պահանջներին համապատասխան։»։

     5) Ձև 14-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                         Ն
Փաշինյան

 

 

 

 

 

 

Հավելված

                    ՀՀ կառավարության

<<--->>------2023թ.

                          N   -Ն որոշման

 

<<Ձև N 14

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

NN

ը/կ

ԵՐԹՈՒՂՈՒ`

 

 

անվանումը

և համարը

տեսակը

(ավտոբուսային

/ միկրոավտոբուսային)

սպասարկման

համար

պահանջվող

ավտոբուսների

քանակը (ներառյալ

պահուստային)

Մրցույթի

անցկացման

ժամկետը

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    22.08.2023 - 08.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1340

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

03.09.2023

Որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետը խմբագրման կարիք ունի, առաջարկվող փոփոխությունը հոդաբաշխ միտք չի արտահայտում։

Տեսնել ավելին