Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի

  N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն գործող որոշման մեջ պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների դրամական ապահովության կարգում և չափերում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի  N 1085-Ն որոշման համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանվել են պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը, միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների դրամական ապահովության հետ կապված հարաբերությունները:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

    Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների),  ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության հաշվարկման գործընթացի պատշաճ ապահովմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

     Որոշման նախագծի համաձայն սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվող դրամական ապահովության կարգը և չափերը, որի համաձայն դրամական ապահովության հաշվարկման հիմք են հանդիսանում կնքված պայմանագիրը և զինծառայողին շնորհված շարքային կամ կրտսեր ենթասպայական կոչումները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

     Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվող դրամական ապահովության կարգը և չափերը:

 

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի

  N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

     Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2017թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Քննարկվել է

    15.12.2017 - 30.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7080

Տպել