Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 «ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 17.08.2023 15:45:04 Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն ստացվում է, որ հարկ վճարողը, եթե տվյալ տրանսպորտային միջոցը ներմուծի և ԱՐՏԱՀԱՆԻ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ, ապա ներմուծման ժամանակ հաշվարկված և վճարված ԱԱՀ-ն պետք է վերաձևակերպի, այսինքն՝ հաշվետու ժամանակաշրջանում ՀԱՇՎԱՆՑՄԱՆ (ՊԱԿԱՍԵՑՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱԱՀ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՆԻ տվյալ տրանսպորտային միջոցի օտարման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով։ Նույն տրամաբանությամբ կարող էիք սահմանել ցանկացած արտահանվող ապրանքի մասով հաշվանցման սահմանափակում, որը ևս անտրամաբանական կլիներ և չէր բխում ԱԱՀ-ի տրամաբանությունից։ Գտնում ենք, որ այս սահմանափակումը կիրառելի պետք է լինի միայն ՀՀ սահմանների ներսում օտարման մասով։ Նշեմ նաև նույն նախագծով սահմանվել է, որ շահութահարկից նվազեցման ենթակա չէ վերը նշված բացասական ԱԱՀ-ի գումարները։ Այս մասով ևս գտնում ենք, որ անտրամաբանական է չհաշվանցվող ԱԱՀ ի գումարների ծախսագրման մասով արգելք սահմանելը։ ՀՀ-ից արտահանվող ապրանքների մատակարարման գործարքների մասով հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները վերաձևակերպելու դրույթ նախագծով սահմանված չէ: Ինչ վերաբերվում է ծախսերի նվազեցմանը, հայտնում ենք, որ հարկային օրենսդրության շրջանակներում հարկային հաշվառման կարգավորումների մասով կարող են սահմանվել առանձնահատկություններ:
2 «ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 17.08.2023 15:49:39 Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ ա) իրացման նպատակով ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ և ՏՎՅԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՈՒ 1.2 ԳՈՐԾԱԿՑԻ ԱՐՏԱԴՐՅԱԼԻՑ ՈՉ ՊԱԿԱՍ ՉԱՓՈՎ։ Ստացվում է, որ տրանսպորտային միջոցը, եթե ներմուծվել է վաճառքի համար հետագա օտարման ժամանակ եկամուտը որոշվելու է՝ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔ + ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿ + 1․2 ԳՈՐԾԱԿԻՑ։ Օրինակ՝ տրանսպորտային միջոցը աճուրդից ձեռք է բերվել 2 000$, սակայն մաքսային արժեքը հաշվարկվել է 5 000 $ բնապահպանական հարկ 300 $ 1․2 գործակիցը կիրառելու արդյունքում այդ տրանսպորտային միջոցի օտարումից եկամուտը չի կարող պակաս լինել 6360$, սակայն բոլորս էլ գիտենք որ տրանսպորտային միջոցի առք ու վաճառքով զբաղվողների եկամուտների ինքնարժեքից 3 անգամ ավել չի կարող լինել։ Նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել:
3 «ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 17.08.2023 15:51:33 Կարճ ասած միանգամից օրենքով արգելեք տրանսպորտային միջոցի առք ու վաճառքով զբաղվելը և բոլոր հարցերը կլուծվեն։ )) Նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: