Հիշել նախագիծը

<<Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

    ՆԱԽԱԳԻԾ                                                                                               

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

 

2023 թվականի N - Ն

 

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և <<Պաշտպանության մասին>> օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ:
  2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպայական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
  3. Սահմանել, որ՝

      1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով.

 

      3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով՝

ա. 2023 թվականի հոկտեմբերի 3 - 27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1048 քաղաքացի, որոնցից 951-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 45-ը` ավագ ենթա­սպայական կազմի, 52-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

գ. 2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

դ. 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

  1. Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմին­ներից ներգրավել մինչև 152 միավոր տրանս­պորտային միջոց՝ յուրա­քանչ­յուր տրանս­պորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով՝ համաձայն հավել­վածի:  
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

N   -Ն որոշման

                                                                                                    

                                                                          

ՑԱՆԿ

 

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

Հ/հ

Ըստ վարժական հավաքների փուլերի

Տրանսպորտային միջոցը

(քանակը (միավոր)

Ծանոթություն

ընդամենը

մարդատար

(ՈՒԱԶ մակ­նիշի և դրա մոդի­ֆիկացի­ա­ների)

կողային անձնակազմի տեղափոխ­ման համար

(ԳԱԶ, ԶԻԼ, ՈՒրԱԼ, ԿամԱԶ մակ­նիշի և դրա մոդի­ֆիկացի­ա­ների)

կողային ոչ պակաս 5 տոննայից

(ԳԱԶ, ԶԻԼ, ՈՒրԱԼ, ԿամԱԶ մակ­նիշի և դրա մոդի­ֆիկացի­ա­ների)

ուղևորատար ավտոբուս բարձր անցանելիու­թյամբ

(ՈՒԱԶ, ԿԱՎԶ, ՊԱԶ)

սանիտարա­կան

(ՌԱՖ, Գազել)

 

 

 

 

1.        

2023 թվականի հոկտեմբերի 3 - 27-ը

83

3

49

22

2

7

յուրա­քանչ­յուր տրանս­պոր­տային միջոցի ներ­գրա­վումը ոչ ավելի, քան 7  օրացու­ցա­յին օր ժամկե­տով

2.       

2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 10-ը

23

1

16

4

 

2

3.      

2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 23-ը

23

1

16

4

 

2

4.      

2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը

23

1

16

4

 

2

Ընդամենը

152

6

97

34

2

13

 

 

                                                                                                                                                                  

  • Քննարկվել է

    15.08.2023 - 30.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2307

Տպել