Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1660-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1660-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի  N 1660-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու հանգամանքով:

 

2Առաջարկվող կարգավորման բնույթը

Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշմամբ սահմանված է Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում քաղաքացու ցանկությամբ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տրամադրման հետ կապված հարաբերությունները, որը սակայն չունի Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող ենթաօրենսդրական ակտ ընդունելու համար լիազորող նորմ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս շարունակում է տրամադրել հին նմուշի անձնագիր, որի կորստյան կամ փոխանակման ներկայացնելու դեպքում մինչև նոր անձնագրի տրամադրումը քաղաքացին իր իրավուքններն իրացնելու համար չի ունենում որևէ անձը հաստատող փաստաթուղթ, ուստի պետք է ստանա ժամանակավոր վկայական, որի տրամադրման հետ կապված հարաբերությունները սահմանվել են Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ։

Ուստի, վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշումը։

 

3. Կապը ռազմավարական փաստղթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից։ 

 

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արյունքում Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշումը կճանաչվի ուժը կորցրած, քանի որ դրանով սահմանված կարգավորումներն արդեն իսկ ներառվել են Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման իրավակարգավորումների շրջանակներում։ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Քննարկվել է

    14.08.2023 - 29.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անձնագրեր և վիզաներ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1533

Տպել