Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Վաղինակ Հովհաննիսյան 11.08.2023 12:55:17 <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում և ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում:<<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքի պահանջները, բացառությամբ 14-րդ հոդվածի: Նախագծով առաջարկվող փոխոխությունները, որոնք նախատեսվում են օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներում, որոնց համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենն իրավունք է ունենալու լինել ավագանու անդամ, վերը նշվածի տրամաբանությամբ տարածվելու է նաև ՀՈԱԿ-ների տնօրենների վրա: Եթե ցանկանում ենք առաջարկվող կարգավորումը տարածել միայն ՊՈԱԿ-ների տնօրենների վրա, իսկ ՀՈԱԿ-ների տնօրենների դեպքում առաջնորդվել ՏԻՄ օրենքի դրույթներով, ապա նոր իրավական հակասություն կամ բախում չստեղծելու նպատակով, առաջարկում ենք <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության <<բացառությամբ>> բառից հետո լրացնել <<15-րդ հոդվածի 3-րդ մասի և 16-րդ հոդվածի 3-րդ մասի <<գ>> պարբերության, ինչպես նաև>> բառերը: Ընդունվել է
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: