Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«      » _____________ 2023 թվականի

 

N       - Ն

 

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.

 

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 

 

  1. Հաստատել՝ կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:

 

 

 

                   ՆԱԽԱՐԱՐ                                       Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ                                                  

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թվականի

____________  ___-ի N ___-Ն Հրաման

 

 

 

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները:

 

 

  1. ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՈՒՆՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

 

  1. Ազգային մարմնի խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով:
  2. Ազգային մարմնի կառավարման բարձրագույն մարմինը՝ խորհուրդը կազմվում է յոթ անդամից, որում ընդգրկվում են`

1) լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

4) չորս մասնագետ (այդ թվում` օտարերկրյա)՝ մրցութային կարգով։

  1. Խորհրդի անդամ կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից այն թեկնածուն, որն ունի կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) ստացել է կինոփառատոնի մրցանակ.

2) համատեղ արտադրության որևէ ծրագրի մրցանակակիր է.

3) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ:

  1. Ազգային մարմնի խորհրդի կազմում չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է Ազգային մարմնի տնօրեն կամ աշխատակից:
  2. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Ազգային մարմնի կանոնադրությամբ:
  3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց 30 աշխատանքային օր առաջ խորհրդի անդամին առաջադրող մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան, առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու:
  4. Ազգային մարմնի ենթակայության փոփոխության դեպքում լիազորված մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը համապատասխանեցվում է սույն կարգի պահանջներին:
  5. Լիազորված մարմինը, հիմք ընդունելով առաջադրող մարմնի կողմից առաջարկված խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, սույն կարգի պահանջներին համապատասխան, 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է խորհրդի կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման առկայության դեպքում` մերժում է խորհրդի կազմում առաջարկված տվյալ անձի թեկնածությունը:
  6. «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված ժամկետից շուտ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում, խորհրդի նոր անդամի լիազորություններն ավարտվում են խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միաժամանակ:
  7. Խորհրդի առաջին նիստը վարում է խորհրդի տարիքով ավագ անդամը:
  8. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  9. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստանում ձայների մեծամասնությունը, ապա 2 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր քվեարկություն:
  10. Նոր քվեարկության արդյունքում ևս խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:
  11. Խորհրդի նիստերն արձանագրում է խորհրդի նախագահի կողմից առաջադրված և խորհրդի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված (քվեարկության բաց կամ փակ ձևը որոշում է խորհուրդը) քարտուղարը:
  12. Խորհրդի նիստերը գումարվում են կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում` ըստ խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազոր մարմնի, տնօրենի կամ խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:

 

  1. ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՈՒՆՆ

ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

 

  1. Լիազորված մարմինը՝ Ազգային մարմնի հիմնադրումից 2-ամսյա ժամկետում հայտարարում է մրցույթ՝ ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող տնօրենի ընտրության համար:
  2. Տնօրենի ընտրության մրցույթին կարող են մասնակցել արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները:
  3. Ազգային մարմնի տնօրենը նշանակվում է 3 տարի ժամկետով.
  4. Ազգային մարմնի տնօրեն կարող է ընտրվել «Կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների գնահատման չափանիշները հաստատելու մասին» լիազորված մարմնի հրամանով սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած տնօրենի պաշտոնի երեք հավակնորդներից այն թեկնածուն, որի` կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիրն արժանանում է խորհրդի հավանությանը:
  5. Տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել տնօրենի պաշտոնում:

 

  • Քննարկվել է

    10.08.2023 - 25.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1795

Տպել