Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Ներկայացվող նախագիծը նախապատրաստվել է Ներքին գործերի նախարարության կազմավորմամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունների հետ համապատասխանեցնելու նպատակով, ինչը և հիմք է  հանդիսացել ներկայացնել առաջարկվող Կառավարության որոշման  Նախագիծը:

Մասնավորապես.

1․ Որոշման 2-րդ և 1-ին կետով հաստատված Հավելվածի 5-րդ կետում «արտակարգ իրավիճակների» բառերը  փոխարինել «ներքին գործերի» բառերով Ներքին գործերի նախարարության կազմավորմամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխություններին համապատախանեցնելու հանգամանքով․

2․ Որոշման 2-րդ և 3-րդ կետերից հանել «անհատական» բառը, քանի որ Որոշման 2-րդ կետով սահմանվում է, որ հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը պետք է հաստատվի ՀՀ վարչապետի կողմից։ ՀՀ վարչապետի 2011 թվականի ապրիլի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 8-ի N 97-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 325-Ա որոշման մեջ կատարվել է փոփոխություններ և 2020 թվականի մարտի 16-ի N 351-Ա որոշմամբ հաստատվել է հանձնաժողովի կազմը՝ ըստ պաշտոնների, որը հնարավորություն է տալիս փոփոխություններ չկատարել ՀՀ վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի N 325-Ա որոշման մեջ՝ կապված պաշտոնատար անձանց փոփոխության հետ։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև մարզային և համայնքային հանձնաժողովների ձևավորման համար նմանատիպ մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը, անհրաժեշտություն է առաջացել Որոշման 2-րդ և 3-րդ կետերից հանել «անհատական» բառը․

3․ Ուժը  կորցրած է ճանաչվում որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 7-րդ կետը, քանի որ արտակարգ իրավիճակներից անմիջապես հետո տեղեկատվությունը փոխանցվում է համապատասխան մարմիններին՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով, իսկ վնասի գնահատում իրականացվում է դեպքից օրեր անց։

Միաժամանակ, ուժը  կորցրած  է ճանաչվում որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետը, քանի որ վնասի գնահատման ակտերում դեպքի վայր մեկնած՝ փրկարար աշխատանքներ իրականացնող խմբի կազմի վերաբերյալ տեղեկատվություն չի ներառվում՝ անհրաժեշտություն չլինելու պատճառով։

 

2․ Կարգավորման նպատակն ու բնույթը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի որոշման համապատասխանեցումը վերոնշյալ օրենքին:

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին

Որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը նախապատրաստվել է Ներքին գործերի նախարարության կողմից։

 

6․ Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման արդյունքում որոշումը կհամապատասխանեցվի գործող իրավակարգավորումներին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    10.08.2023 - 25.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2573

Տպել