Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԱ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Արսեն Մխոյան 12.12.2017 17:58:45 Հայաստանում բանկերը՝ վարկեր են տալիս գույքի գրավադրմամբ ու առանց խորը ուսումնասիրելու թե արդյոք՝ իրենց հաճախորդը ճիշտ է ներկայացրել գրավադրման պատճառներյ։ Դրա համար բոլորը բանկի տակ են հողամասը բանկ են դրել գյուղատնտեսական նպատակով ու գնել են opel astra և չեն կարողանում վճարել բանկերի գումարները՝ այդ իսկ պատճառով ես կողմ եմ գործող օրենքին՝ որովհետև այն դժվարեցնում է գրավադրման գործնթացը։ Նախ պետք է խստացնել գրավադրման գործնթացը։ Գրավը պետք է բուժի բիզնեսին Այլ ոչ թե մարդուն գցի աղքատության մեջ։ Չի ընդունվել
2 Հայաստան Խաչատրյան 13.12.2017 19:52:26 Բարև Ձեզ, ես առաջարկում եմ փոփոխել նաև Քաղ.օրենսգրքի այն դրույթը, որը հնարավաորություն է տալիս պարտատիրոջն անվերջ տոկոսներ հաշվարկել պարտքի գումարի վրա,այլ սահմանել ժամկետ 365 օր, ինչպես ասենք՝ չվճարված հարկային պարտավորությունների դեպքում է: Հակառակ դեպքում, եթե մարդը հանգամանքների բերումով ֆինանսական խնդիրներ է ունենում ու պարտքի տակ ընկնում, մանավանդ բանկերում, էլ երբեք չի կարողանում այդ վիճակից դուրս գալ ու հայտնվում է նյութական կախվածության մեջ (ճորտի կաջգավիճակում) ,քանի որ միջին աշխատավարձը չի բավականացնում արդեն կուտակված տույժերի ու տոկոսների, ընթացիկ ամսվա տոկոսի, պարտքի գումարի մարման համար: Դե նույն աշխատավարձով ընտանիքի հոգսերը հոգալու մասին էլ խոսք չկա: Առաջարկում եմ պարտադրել ֆինանսական կառույցներին ահռելի սպասարկման վճարներ գանձելու փոխարեն, ապահովագրեն չմարման ռիսկը,որ պարտապանը խնդիրներ ունենալու դեպքում էլ ավելի ծայրահեղ վիճակում չհայտնվի և ոչ էլ ֆինանսական կառույցները վնասներ կրեն:ԱՊՊԱ-ի օրինակը կա: : Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: