Հիշել նախագիծը

Նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԺԱՌԱՆԳՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նոտարների կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում իրենց մատուցած նոտարական ծառայությունների շրջանակներում հայտնի դարձած՝ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի մասին տեղեկություններ են ներկայացնում հարկային մարմին:

 «Նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

          Նախագծով սահմանվում է նոտարների կողմից իրենց  մատուցած նոտարական ծառայությունների շրջանակներում հայտնի դարձած՝ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի մասին հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու կարգը:

3.Ակնկալվող արդյունքը

          Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ նոտարների կողմից ներկայացված տեղեկությունները հնարավորություն կտան հարկային մարմնին ապահովելու մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հարկային պարտավորություները ժառանգի (ժառանգների) կողմից կատարումը: 

  • Քննարկվել է

    17.02.2017 - 06.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8832

Տպել