Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1083-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20֊ի թիվ 1083-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1083-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների ձևավորման, ռազմական կարիքների համար պետական պատվերում ռազմական ապրանքների և գույքի ընդգրկման ու այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի (այսուհետ` ՀՀ ՌԱՀ), պետական պատվիրատուների, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ` ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ) և ռազմարդյունաբերական համալիրի և այլ սուբյեկտների միջև համագործակցության, վարչական մարմնի լիազորությունների արդյունավետ իրականացման, ԳՀՓԿԱ հայտերի ներկայացման և դրանց քննարկման ժամկետների  կանոնակարգման հստակեցման անհրաժեշտությամբ:

 Ներկայումս պետական ռազմական պատվերի ձևավորման գործընթացում սահմանված չեն ԳՀՓԿԱ հայտերի ուսումնասիրության հստակ ժամկետներ, առկա են ձևակերպման և ընթացակարգային որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություններ, որոնց չսահմանելու դեպքում հնարավոր են անորոշության և գործընթացների ժամկետների ձգձգումներ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող  փոփոխության նպատակն է ապահովել կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք յուրաքանչյուր սուբյեկտի հնարավորություն կտա հստակ պատկերացումներ ունենալու ռազմական ապրանքների մասով պետական պատվերի ձևավորման ողջ գործընթացի կազմակերպման, յուրաքանչյուր փուլի առավելագույն ժամկետների մասին:

Նախագծով առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարություն 2016 թվականի հոկտեմբերի 20-ի «Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշման նախաբանում կատարել լիազորող նորմի ճշգրտում՝ հաշվի առնելով, որ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՕ-2-Ն օրենքով նշված օրենքի 6-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:

  1. Ակնկալվող արդյունքը

Հաշվի առնելով ներկա խնդիրները, փոփոխությունների արդյունքում պետական պատվերի շրջանակներում կհստակեցվեն ԳՀՓԿԱ հայտերի ստացման, դրանց ուսումնասիրման ժամկետները, կսահմանվեն ամբողջական գործընթացը նկարագրող փուլերը,  կսահմանեն հայտի ներկայացման կարգը, համաձայնեցման և կարծիքներ ստանալու հերթականությունը, կսահմանվեն ուսումնասիրման առավելագույն ժամկետներ:

4       Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել  է Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

5       Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից»:

  • Քննարկվել է

    09.08.2023 - 24.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1635

Տպել