Հիշել նախագիծը

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
  «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցումը կամ գրանցումը մերժելը ձևակերպվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով: «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 82-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, սահմանում է ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու կարգը:
  Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N546-Ն որոշմամբ սահմանված են մաքսային հայտարարագրերի, այդ թվում՝ ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման ժամկետները, և գրանցումից կամ գրանցման մերժումից հետո իրականացվող որոշ գործառնություններ:
  Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
  Նախագծով նախատեսվում է կանոնակարգել ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման և գրանցումը մերժելու հետ կապված՝ դեռևս չկանոնակարգված հարաբերությունները։
  Նախագծով մասնավորապես նախատեսվում՝
  1) թղթային և էլեկտրոնային եղանակով ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման կարգը․
  2) ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման դեպքում մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունները և ժամկետները․
  3) մաքսային մարմինների կողմից համապատասխան գործառնությունների ժամանակ կատարվող նշումների ձևաչափն ու եղանակը։

  • Քննարկվել է

    08.08.2023 - 23.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1364

Տպել