Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Նախա­գծի մշակումը պայմանա­վոր­ված է ՀՀ պետա­կան բյուջե վճարման են­թա­կա շահութա­բաժինների հաշվարկ­ման գործընթացում համա­պա­տասխան կանոնա­կարգում­ների անհրա­ժեշ­տու­թյամբ: Ըստ այդմ, Նախա­գծի ընդունման դեպքում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Ընկերություններ)` ՀՀ պետական բյուջե վճարման են­թա­կա շահութա­բաժինների հաշվարկման ժամանակ սակագնային կարգա­վորման դաշտում գործող Ընկերությունների կանխա­տես­վող և շահութաբաժինների հաշվարկ­ման բազայում ներառվող շահույթների մեծությունների հաշ­վարկման հիմքում կդրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժո­ղովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված սակագ­ների հաշվարկներում ներառված շահույթների մեծությունները։

Այդ կապակցությամբ, մասնավորապես, անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի Պետության սեփականություն հանդիսացող բաժ­նեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստա­տելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին N202-Ն որոշմամբ (այսու­հետ՝ Որոշում) հաստատված N1 հավելվածի 7-րդ կետում ճշգրտել և հստա­կեցնել շահութաբաժինների հաշվարկման բազայի առաջին բա­ղա­դրիչը:

Ներկայումս, օրինակ, Որոշման կանոնակարգումների համաձայն՝ կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հան­դիսացող բաժնեմաս ունեցող առևտրա­յին կազմակերպությունների կողմից նախորդ ֆի­նան­սական տարվա արդյունքներով ընթացիկ տարվա ՀՀ պետա­կան բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկ­ման բա­զան կազմված է երեք բաղադրիչից՝ հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս), զուտ շահույ­թին ավելացումներ և հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս: Դրա հետ մեկտեղ, Հանձնա­ժողովի կող­մից կարգավորման ենթակա Ընկերությունների համար շահութաբաժին­ների հաշվարկման բազայում հաշ­վետու տարվա զուտ շահույթի իրական մեծությունը հիմք ընդունելու պարագայում, մասնա­վո­րապես, էներգահամակարգի առև­տրա­յին կազմակեր­պու­թյունների ֆինանսական բեռը ծան­րանում է՝ խոչընդոտ հանդիսանալով դրանց անխափան գործունեության իրականացմանը։

Ըստ այդմ, ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում Հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա առև­տրային կազմակերպությունների համար հաշվետու տարվա զուտ շահույթի մեծու­թյուն է ընդունվելու յուրաքանչյուր առևտրային կազմակերպու­թյան գործունեու­թյան արդյունքում պլա­նավորված (սակագնի հաշ­վարկում ներառված) և հանձ­նաժողովի կող­մից սակագնի տեսքով հաստատված՝ տարեկան շահույթի մեծությունը, ինչն էապես կթեթևացնի, մասնավորապես, էներգահա­մա­կարգի առևտրային կազմակեր­պու­թյունների ֆինանսական բեռը՝ նպաստելով դրանց անխա­փան գործունեության իրակա­նաց­մանը։

  • Քննարկվել է

    08.08.2023 - 28.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1269

Տպել