Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի № 985-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է, քանի որ ծագել է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի № 985-ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացում կատարելու անհրաժեշտություն:

Գործող Որոշմամբ «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով տրամադրվող սպորտային նպաստի շահառու են նաև Հայաստանի Հանրապետության պատանիների հավաքական թիմերի ավագ և երկրորդ մարզիչները (գործող Որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետ և հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետ): Այժմ անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել Հայաստանի Հանրապետության պատանիների հավաքական թիմերի ավագ և երկրորդ մարզիչներին՝ «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով սպորտային նպաստի տրամադրումը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Որոշման համաձայն սպորտային նպաստ տրամադրվում է «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին մասնակցող մեծահասակ և երիտասարդ մարզիկներին, պատանիներին սպորտային նպաստ չի տրամադրվում:

Պետք է կատարել ճշգրտում և հավելվածի  6-րդ կետի 6-րդ ենթակետից հետո եկող «Ներկայացված թվերը չեն ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկեր և պարտադիր այլ վճարներ» նախադասությունը դարձնել 7-րդ կետ:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, 4.8 կետ, մեջբերում. «Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը»,  ինչպես նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից՝ մեջբերում. «ՏԵՍԼԱԿԱՆ – ՆՎԱՃԵՆՔ 25 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ»:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

Նախագծի  ընդունումը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի  պետական բյուջեում ծախսերի նվազեցում չի առաջացնի:

  • Քննարկվել է

    08.08.2023 - 29.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1889

Տպել