Հիշել նախագիծը

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 14-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերաատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի դադարեցման, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» 02-Ն հրամանում ամրագրված է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը և վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման ընթացակարգը: 2023 թվականի հունիսի 14-ի «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասից հանվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը. վերապատրաստումներն իրականացվել են հավակնորդի հաշվին, ինչը  լրացուցիչ ֆինանսական բեռ էր վերջիններիս համար: Ելնելով վերոգրյալից՝ վերապատրաստվելու կամ ինքնուրույն պատրաստվելու ընտրությունը վերապահվել է հավաստագրվող անձին:   

  • Քննարկվել է

    07.08.2023 - 22.08.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1361

Տպել