Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Inessa Gabayan 02.08.2023 12:41:11 Անթույլատրելի է շեղվել օրենսգրքում ամրագրված հիմունքներից և բացառություն կատարել, առավել ևս, որ այսօրվա Արարատյան դաշտի ստորգետնյա ռազմավարական պաշարի հյուծման և սպառման հիմնական պատճառը ձկնաբուծության նպատակով ՋԹ-ների ԳԵՐտրամադրումն է: Չի ընդունվել՝ նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խնայել ստորերկրյա ջրային ռեսուրսները և խթանել ջրախնայող համակարգերի` կաթիլային կամ արձրևացման եղանակով ոռոգման համակարգերի և ջրի շրջանառու համակարգերի ներդրումը։
2 Inessa Gabayan 02.08.2023 12:41:11 Անհրաժեշտ է մասնագիտական գնահատական տալ իրավիճակին, չնայած նման ուսումնասիրություններ առկա են, բացահայտել պատճառները և մշակել գործողությունների պլան իրավիճակը վերականգնելու /եթե, իհարկե, արդեն շատ ուշ չէ/ ուղղությամբ: Համոզված եմ, որ ինքներդ կհասկանաք ձեր սույն առաջարկի անհիմն լինելը /չեմ ուզում օգտագործել կորումպացված և այլ նման արտահայտություններ/ Պարզաբանում՝ ներկայացված առաջարկը նախագծի կարգավորման առարկայից դուրս է։
3 Inessa Gabayan 02.08.2023 13:13:41 4-րդ ենթակետը ձևակերպել հետևյալ կերպ. ՙՙԱրարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում գրունտային ջրերի ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվում են միայն ջրախնայող համակարգերի ներդրման դեպքում (կաթիլային, անձրևացում, շրջանառու համակարգ)՛՛ /դուք հավանաբար գիտեք, որ ձկնաբուծության համար օգտագործվում են առաջին և երկրորդ ճնշումային ջրատար հորիզոնների քաղցրահամ ջրերը, ինչը անթույլատրելի է/։ Պարզաբանում՝ ներկայացված առաջարկությունը ամրագրված է 1-ին կետի 3-րդ ենթակետում։
4 Inessa Gabayan 02.08.2023 13:13:41 Ավելացնել 5-րդ ենթակետ. ՛՛Արարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում, արգելվում է ճնշումային ջրատար հորիզոնների քաղցրահամ ջրերի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը՝ ներառյալ ձկնաբուծական նպատակով Չի ընդունվել՝ Արարատյան դաշտում խորքային հորերի հորատումը ինչպես նաև հորատված հորերից թույլտվության տրամադրումը արգելվում է Ջրային օրենսգրքով։
5 Inessa Gabayan 02.08.2023 17:30:59 Չեղյալ համարել առաջին կետի առաջին ենթակետը, քանի որ անհնար է օրենսդրությամբ սահմանված դրույթներում բացառություն կատարել, առավել ևս, որ այսօրվա ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ձկնաբուծությանը տրված ՋԹ-ներն են և ջրերի ԳԵՐօգտագործումը Չի ընդունվել՝ նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խնայել ստորերկրյա ջրային ռեսուրսները և խթանել ջրախնայող համակարգերի` կաթիլային կամ արձրևացման եղանակով ոռոգման համակարգերի և ջրի շրջանառու համակարգերի ներդրումը։